Թվային տեխնոլոգիաները շուտով կփոխեն Ձեր կյանքը…

  • Ամսաթիվ: 01/11/21
  • Կիսվել:

Եթե Դուք ապրում եք Արևելյան գործընկերության վեց երկրներից մեկում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում կամ Ուկրաինայում, ապա թվային տեխնոլոգիաները Եվրոպական միության «EU4Digital» նախաձեռնության օգնությամբ շուտով կփոխեն Ձեր կյանքը:

Վերջին երեք տարվա ընթացքում «EU4Digital» ծրագիրն աշխատում է մի շարք միջոցառումների և պիլոտային ծրագրերի նախաձեռնման, պլանավորման և իրականացման ուղղությամբ, որոնք շոշափելի ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի բիզնեսի և հասարակության վրա:

EU4Digital-ի նոր տեսահոլովակը հնարավորություն է տալիս ծանոթանալ այն ամենի հետ, ինչը շուտով իրականություն կդառնա տարածաշրջանում՝ ընդգծելով  դրա վեց հիմնական ազդեցությունները, որոնք են՝ ռոումինգի համար ավելի էժան ծախսերը, էլեկտրոնային առևտրի ներուժը բացահայտելու համար թվային հաշիվ-ապրանքագրերի դուրս գրումը, բիզնեսի և քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրությունները, ՏՀՏ բիզնեսների ֆինանսավորման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումը, ապագայի աշխատատեղերի համար թվային հմտությունների բարելավումը և առողջապահության բարելավման համար էլեկտրոնային առողջապահական լուծումները:

Այս շոշափելի ազդեցություններից որոշները կլինեն առաջիկա EU4Digital արշավի կիզակետում՝ ընդգծելով էլեկտրոնային կոմերցիայի, էլեկտրոնային առաքման և վստահության և անվտանգության ոլորտներում EU4Digital-ի արձանագրած շոշափելի արդյունքները:


Նորություններ

Ցուցադրել բոլորը