Առցանց բաց վեբինար՝ «ՓՄՁ-ների թվային փոխակերպում» թեմայով

  • Ամսաթիվ: 25/06/20 մինչև 25/06/20
  • Կիսվել:

Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցչությունը՝ ԵՄ աջակցությամբ և ֆինանսավորմամբ` «EU4Business» նախաձեռնության շրջանակում, հունիսի 25-ին կազմակերպում է առցանց բաց վեբինար՝ «Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպում» թեմայով։

ՓՄՁ-ների թվային փոխակերպումը գործընթաց է, որի միջոցով կազմակերպությունները կամ ընկերությունները վերակազմակերպում են իրենց աշխատանքային մեթոդներն ու ռազմավարությունները՝ գործառնությունների թվայնացման և նորագույն տեխնոլոգիաների արդյունավետ ներդրման միջոցով իրենց բիզնեսի օգուտներն ավելացնելու նպատակով։

COVID19-ով պայմանավորված ճգնաժամն առավել անհրաժեշտ ու անհետաձգելի է դարձնում բիզնեսի թվային փոխակերպումը։

Միջոցառման նպատակն է.

  • ներկայացնել թվային փոխակերպման առավելությունները մասնավոր հատվածի համար.
  • ծանոթացնել ՓՄՁ-ների թվային փոխակերպման հիմունքներին, հիմնական գործընթացներին ու ՓՄՁ-ների համար դրա ապահոված արժեքներին.
  • ներկայացնել Հայաստանում ՓՄՁ-ների թվային փոխակերպման ծրագրի շրջանակներում իրականացված հիմնական գործողություններին ու համապարփակ բազմասպեկտրային ուսումնասիրության արդյունքները.
  • խրախուսել Հայաստանում և դրա սահմաններից դուրս թեմայի զարգացման հնարավորությունների շուրջ տարբեր շահագրգիռ կողմերի միջև երկխոսությունը։

Առցանց վեբինարը կվարեն նորարարությունների և ձեռնարկատիրական էկոհամակարգերի կառուցման ոլորտի բարձրակարգ փորձագետ, Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական նորարարության խորհրդի անդամ Խեսուս Լոսանոն ու նորարարությունների և ձեռնարկատիրության ոլորտի տեղացի փորձագետ Արուսյակ Խուդավերդյանը:

Վեբինարը բաց է բոլոր հետաքրքրվողների ու շահագրիռ կողմերի համար։ Աշխատանքային լեզուն անգլերենն է:

Սկիզբը՝ հունիսի 25-ին, ժամը՝ 17։00-ին (Երևանի ժամանակով, GMT+4)։

Գրանցվեք հիմա՝ https://bit.ly/EBRD_Digit

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը