Արդյունաբերական ՓՄՁ-ների թվայնացում

  • Ամսաթիվ: 26/04/21 մինչև 28/04/21
  • Կիսվել:

Ապրիլի 26-28-ը կայանալիք «Ուկրաինական կլաստերային շաբաթը» ԱլԳ երկրների և Արևելյան Եվրոպայի արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական կլաստերների առցանց համաժողով է, որի նպատակն է ամուր գործընկերային կապեր հաստատել կլաստերների և դրանց անդամների միջև:

Միջոցառման ծրագիրը ներառում է փորձագետների կողմից զեկույցների ներկայացում, պանելային քննարկում և B2B հանդիպումներ: Համաժողովի հիմնական թեման վերաբերում է արդյունաբերական ՓՄՁ-ների թվայնացմանը:

Միջոցառմանը կարող են մասնակցել արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական կլաստերներ (կլաստերների համակարգողներն ու դրանց անդամները՝ Ուկրաինայից, ԱլԳ այլ երկրներից և Արևելյան Եվրոպայից), պետական մարմինների ներկայացուցիչներ և ազգային ու տարածաշրջանային մակարդակների այլ քաղաքականություն մշակողներ, ինչպիսիք են բիզնեսի աջակցման կազմակերպությունները, զարգացման և նորարարական գործակալությունները, գիտական և կրթական հաստատությունները:

Միջոցառմանն աջակցում է «EU4Business» նախաձեռնությունը:

Ամբողջական տեղեկատվություն և գրանցում

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը