DigitALL բաց համաժողով

  • Ամսաթիվ: 20/04/21 մինչև 22/04/21
  • Կիսվել:

Ապրիլի 20-22-ը կայանալիք DigitALL եռօրյա բաց առցանց համաժողովը Փոխազդեցության եվրոպական գործիքի (CEF) «Թվային և փոխգործելի լուծումներ՝ պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների և քաղաքացիների համար» (ISA²) ծրագրերի եզրափակիչ միջոցառումն է:

Անդամ պետությունների հետ միասին` այս ծրագրերը նպաստել են քաղաքացիների համար միջսահմանային հանրային ծառայությունների լրակազմի մշակմանը, ձեռնարկություններին անվճար փոխգործելի լուծումների տրամադրմանը և տարբեր ոլորտների տարբեր կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը: DigitALL բաց համաժողովով կնշանավորվի Եվրոպայի թվային ապագայի ուղղությամբ ճանապարհորդության հաջորդ քայլը։

Այս առցանց համաժողովում կհնչեն ոգեշնչող ելույթներ՝ եվրոպական և միջազգային հաստատությունները, անդամ պետությունները և ոլորտը ներկայացնող բանախոսների մատուցմամբ: Միջոցառման ընթացքում կքննարկվեն ԵՄ-ում հանրային ծառայությունների թվային փոխակերպման հաջողությունները, և կնշանավորվի նոր «Թվային Եվրոպա» ծրագրի սկիզբը։

Այս եռօրյա միջոցառման ընթացքում դուք բացառիկ հնարավորություն կունենաք ունկնդրել և մասնակցել, ի թիվս այլի, նորարարությունների, կառավարական տեխնոլոգիաների, փոխգործելիության, բաց ծրագրային ապահովման, «խելացի քաղաքների», վստահության և անվտանգության վերաբերյալ քննարկումներին։ Դուք կծանոթանաք քաղաքականության առաջնահերթ ուղղությունների, քաղված դասերի և այլ ոգեշնչող թեմաների հետ, մտքեր կփոխանակեք թվային լուծումների ներդրման եղանակների մասին և կհասկանաք, թե ինչպես կարող ենք բոլորս միասին ավելի լավ աշխատել՝ Եվրոպայի թվային ապագան կերտելու համար:

Քննարկման նյութը ներառում է հետևյալ թեմաները.

  • Համավարակից Եվրոպայի վերականգնմանն աջակցող թվային տեխնոլոգիաներ.
  • eInvoicing՝ բոլորի համար. խորամուխ եղեք նոր «Թվային Եվրոպա» ծրագրի մեջ և ծանոթացեք CEF-ի հետ մեր հաջողության պատմություններին.
  • Կոմպետենցիաներ՝ պետական հատվածի թվային փոխակերպման համար.
  • Պետական հատվածում թվային հմտությունների խթանման կարևորությունը.
  • Ինչպիսի՞ ապագա ունի eIDAS կանոնակարգը.
  • Եվրոպական թվային նորարարական հանգույցներ. ի՞նչ օգուտ ունեն դրանցից անդամ պետությունները։

Իմացիր ավելին

Ամբողջական օրակարգ

Գրանցվել հիմա

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը