Ապրիլի 20-22-ըկայանալիք DigitALL եռօրյաբացառցանցհամաժողովըՓոխազդեցությանեվրոպականգործիքի (CEF) «Թվայինևփոխգործելիլուծումներ՝պետականկառավարմանմարմինների, ձեռնարկություններիևքաղաքացիներիհամար» (ISA²) ծրագրերիեզրափակիչմիջոցառումնէ:
Անդամ պետությունների հետ միասին` այս ծրագրերը նպաստել են քաղաքացիների համար միջսահմանային հանրային ծառայությունների լրակազմի մշակմանը, ձեռնարկություններին անվճար փոխգործելի լուծումների տրամադրմանը և տարբեր ոլորտների տարբեր կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը: DigitALL բաց համաժողովով կնշանավորվի Եվրոպայիթվայինապագայի ուղղությամբ ճանապարհորդության հաջորդ քայլը։
Այս առցանց համաժողովում կհնչեն ոգեշնչող ելույթներ՝ եվրոպական և միջազգային հաստատությունները, անդամ պետությունները և ոլորտը ներկայացնող բանախոսների մատուցմամբ: Միջոցառման ընթացքում կքննարկվեն ԵՄ-ում հանրային ծառայությունների թվային փոխակերպման հաջողությունները, և կնշանավորվի նոր «ԹվայինԵվրոպա» ծրագրի սկիզբը։
Այս եռօրյա միջոցառման ընթացքում դուք բացառիկ հնարավորություն կունենաք ունկնդրել և մասնակցել, ի թիվս այլի, նորարարությունների, կառավարական տեխնոլոգիաների, փոխգործելիության, բաց ծրագրային ապահովման, «խելացի քաղաքների», վստահության և անվտանգության վերաբերյալ քննարկումներին։ Դուք կծանոթանաք քաղաքականության առաջնահերթ ուղղությունների, քաղված դասերի և այլ ոգեշնչող թեմաների հետ, մտքեր կփոխանակեք թվային լուծումների ներդրման եղանակների մասին և կհասկանաք, թե ինչպես կարող ենք բոլորս միասին ավելի լավ աշխատել՝ Եվրոպայի թվային ապագան կերտելու համար:
Քննարկման նյութը ներառում է հետևյալ թեմաները.
Համավարակից Եվրոպայի վերականգնմանն աջակցող թվային տեխնոլոգիաներ.
eInvoicing՝ բոլորի համար. խորամուխ եղեք նոր «Թվային Եվրոպա» ծրագրի մեջ և ծանոթացեք CEF-ի հետ մեր հաջողության պատմություններին.
Կոմպետենցիաներ՝ պետական հատվածի թվային փոխակերպման համար.
Պետական հատվածում թվային հմտությունների խթանման կարևորությունը.
Ինչպիսի՞ ապագա ունի eIDAS կանոնակարգը.
Եվրոպական թվային նորարարական հանգույցներ. ի՞նչ օգուտ ունեն դրանցից անդամ պետությունները։
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: