ԹՆՀ-ները՝ սահմաններից անդին

  • Ամսաթիվ: 20/04/21 մինչև 20/04/21
  • Կիսվել:

Ապրիլի 20-ին կկայանա առցանց միջոցառում, որտեղ կներկայացվեն ընկերությունների թվային փոխակերպմանն օժանդակելու հարցում թվային նորարարական հանգույցների (ԹՆՀներ) հնարավորությունները: Մասնակցության համար հրավիրվում են Եվրոպայում և նրա սահմաններից դուրս գործող ՓՄՁները, ստարտափները, հետազոտական ու տեխնոլոգիական կազմակերպությունները, ԹՆՀները և քաղաքականություն մշակողները:

«ԹՆՀ-ները՝ սահմաններից անդին» միջոցառումը տեղի կունենա MS Teams առցանց հարթակում: Այն համատեղ կազմակերպել են Pannon Business Network-ն ու PROFACTOR GmbH-ը` ԵՄ կողմից ֆինանսավորվող IMPROVE! և CEUP2030 տարածքային համագործակցության ծրագրերի շրջանակներում:

Թվային նորարարական հանգույցները «մեկ պատուհան» սկզբունքով գործող կենտրոններ են, որոնք ընկերություններին օգնում են թվային տեխնոլոգիաների օգտագործման միջոցով բարձրացնել իրենց գործարար / արտադրական գործընթացների և պրոդուկտների ու ծառայությունների մրցունակությունը: Դրանք ապահովում են նորագույն գիտելիքների, փորձի և տեխնոլոգիաների հասանելիություն` իրենց հաճախորդներին աջակցելով թվային նորարարությունների պիլոտավորման ու փորձարկման գործում: Թվային նորարարական հանգույցներն, ըստ անհրաժեշտության, տրամադրում են նաև գործարար և ֆինանսական օժանդակություն` նշված նորամուծությունները ներդնելու համար: ԹՆՀ-ն տարածաշրջանային բազմակողմ գործընկերություն է, որը ներառում է հետազոտական և տեխնոլոգիական կազմակերպություններ (RTO), համալսարաններ, արդյունաբերական ասոցիացիաներ, առևտրաարդյունաբերական պալատներ, ինկուբատորներ / արագացուցիչներ, զարգացման գործակալություններ և կառավարություններ:

Միջոցառման մանրամասներ և գրանցում

Աջակցություն թվային նորարարություններին. ինչպե՞ս կարող են եվրոպական ՏՀՏ էկոհամակարգերը նոր թափ հաղորդել Արևելյան հարևանությանը

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը