CyberEast – Գործողություն ընդդեմ կիբերհանցավորության՝ հանուն Արևելյան գործընկերության տարածաշրջանում կիբերդիմակայունության

Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա, Վրաստան
  • Տևողություն: 2019-2022
  • ԵՄ ներդրում: 7 միլիոն եվրո

Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագիրը կնպաստի ԱլԳ գործընկեր երկրների կիբերդիմակայունությանը և քրեական արդարադատության արձագանքի բարելավմանը՝ կենտրոնանալով երկու հիմնական կառուցվածքային տարրերի վրա: Նախ` կիբերանվտանգության և կիբերհարձակումներից պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված տեխնիկական և համագործակցային մեխանիզմների զարգացումը, և երկրորդ` կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ շրջանակի լիարժեք ներդրումը:

Նպատակներ

Ծրագրի նպատակն է բարձրացնել Արևելյան գործընկեր երկրների կիբերդիմակայունությունն ու բարելավել քրեական արդարադատության կարողությունները՝ կիբերսպառնալիքների մարտահրավերներին ավելի լավ արձագանքելու և իրենց ընդհանուր անվտանգությունը բարելավելու համար:

Գործողություններ

Ծրագիրն իրականացնում է հետևյալ գործողությունները.

Կիբերանվտանգություն

  • ԱլԳ երկրներում կիբերանվտանգության ազգային կառավարման ու իրավական դաշտի ամրապնդում, այդ թվում՝ հետևյալ միջոցներով.
    – Կարողությունների զարգացում.
    – Աջակցություն օրենսդրական դաշտի փոփոխություններին կամ զարգացմանը.
    – Կիբերսպառնալիքների և արձագանքման, մարդու իրավունքների, տվյալների պաշտպանության երաշխիքների ու վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ ուսուցում և մենթորություն.
    – Մասնավոր հատվածում ծառայություններ մատուցողների հետ համագործակցություն.
    – Հանրային իրազեկման բարձրացում:
  • ԱլԳ երկրներում կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության ամրապնդում, այդ թվում՝ հետևյալ միջոցներով.
    – Տեխնիկական օժանդակության ցուցաբերում ազգային կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներին.
    – Աջակցություն կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված գործողությունների ծրագրերի և ընթացակարգերի մշակմանը.
    – Կրիտիկակական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ տեխնիկական աջակցություն և վերապատրաստում:
  • ԱլԳ երկրներում կիբերանվտանգության ոլորտում միջադեպերի կառավարման գործառնական կարողությունների բարձրացում, այդ թվում՝ հետևյալ միջոցներով.
    – Կիբերմիջադեպերի կառավարման վերաբերյալ համատեղ հանդիպումների ու կիբերհարձակման իրավիճակների իմիտացիոն գործողությունների և սեղանի վարժությունների կազմակերպում.
    – Համատեղ կիբերգործողություններ և հետաքննություններ.
    – Իրական կիբերմիջադեպերի ժամանակ աջակցություն միջգերատեսչական և միջազգային համագործակցություններին.
    – Առկա տարածաշրջանային ցանցերի աջակցություն և համախմբում:

Կիբերհանցավորություն

  • Օրենսդրական և քաղաքական կառուցակարգերի բարելավում և համապատասխանեցում Բուդապեշտի կոնվենցիայի հետ, այդ թվում՝ հետևյալ միջոցներով.
    – Կիբերհանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվենցիային համապատասխանության գնահատում՝ երկրների գնահատման միջոցով.
    – Աջակցության ցուցաբերում կիբերհանցագործությունների ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի մշակմանը / թարմացմանը.
    – Կիբերհանցագործությունների և կիբերանվտանգության միտումների ու սպառնալիքների վերաբերյալ ազգային ու տարածաշրջանային զեկույցների պատրաստում.
    – Քրեական արդարադատության մարմինների և քաղաքականություն մշակողների բարձր մակարդակի տարածաշրջանային ու ազգային հանդիպումներ՝ առանցքային խնդիրները գնահատելու նպատակով:
  • Դատական և իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդում ու միջգերատեսչական համագործակցություն, այդ թվում՝ հետևյալ միջոցներով.
    – Ինստիտուցիոնալ կարգավորումների, կարողությունների, իրավասությունների, վերապատրաստման կարիքների, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության բացերի և տարածաշրջանում կիբերհանցագործությունների հնարավորությունների գնահատում.
    – Աջակցություն կիբերհանցավորության դեմ պայքարող ստորաբաժանումների համար վերապատրաստման պլանների թարմացմանը և (կամ) մշակմանը.
    – Կիբերհանցագործության հետաքննության և թվային փորձաքննության վերաբերյալ ուսումնական դասընթացների, դեպքի սիմուլյացիոն վարժությունների և սիմուլյացիոն դատավարությունների անցկացում.
    – Կիբերհանցագործությունների / կիբերմիջադեպերի զեկուցման և տվյալների փոխանակման վերաբերյալ համաձայնեցված ընթացակարգերի մշակում Համակարգչային անվտանգության միջադեպերի և արձագանքման թիմերի (CSIRTs) կողմից՝ քրեական արդարադատության մարմինների հետ համատեղ:
  • Քրեական արդարադատության, կիբերհանցագործության և էլեկտրոնային ապացույցների վերաբերյալ արդյունավետ միջազգային համագործակցության և վստահության բարձրացում, այդ թվում` ծառայություն մատուցողների և իրավապահ մարմինների միջև, այդ թվում՝ հետևյալ միջոցներով.
    – Կիբերհանցագործությունների և էլեկտրոնային ապացույցների հետ կապված քրեական գործերի շրջանակներում փոխադարձ իրավական աջակցության ցուցաբերման նպատակով դիմումների ներկայացման վերաբերյալ ուղեցույցների մշակում.
    – 24/7 ձևաչափով կոնտակտային կենտրոնների վարման հմտությունների, ստեղծման ու կոմպետենցիաների բարելավմանն ուղղված աշխատաժողովների, դասընթացների և սիմուլյացիոն խաղերի անցկացում.
    – Կիբերհանցագործությունների դեմ պայքարող ստորաբաժանումների և դատախազների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների կազմակերպում՝ տվյալների պահպանման և բաժանորդի մասին տեղեկատվության ստացման նպատակով միջազգային հարցումների ձևաթղթերի օգտագործման վերաբերյալ.
    – Կիբերհանցագործությունների վերաբերյալ միջազգային համագործակցության հմտությունների զարգացմանն ուղղված դեպքի սիմուլյացիոն վարժությունների անցկացում.
    – Աջակցություն իրավապահ մարմինների և քրեական արդարադատության մարմինների միջև համագործակցության համաձայնագրերին.
    – Ստանդարտացված ձևաթղթերի և ընթացակարգերի մշակմանն ուղղված աշխատաժողովների կազմակերպում` մասնավոր ընկերությունների տիրապետած տվյալների նկատմամբ հասանելիություն ստանալու նպատակով.
    – Աջակցություն պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության շուրջ երկխոսությանը:

Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Այս հնարավորությունն ընկերությա…

Հայաստան | 19/10/21

Ցուցադրել բոլորը