EU4DigitalUA

Ուկրաինա
  • Տևողություն: 2020-2024
  • ԵՄ ներդրում: €25 միլիոն եվրո

«EU4DigitalUA» ծրագիրն աջակցում է Ուկրաինայի թվային փոխակերպմանը և ԵՄ միասնական թվային շուկայի հետ ներդաշնակեցմանը, ներառյալ թվային փոխակերպումը, կիբերանվտանգության ու տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացումը, ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի իրականացումը և լայնաշերտ կապի զարգացումը:

«EU4DigitalUA» ծրագիրը բաղկացած է հետևյալ վեց բաղադրիչներից.

  1. Փոխգործելիության և թվային կառավարման ենթակառուցվածքներ.
  2. Հաստատությունների ամրապնդում և կարողությունների զարգացում.
  3. Հաղորդակցում և հանրային իրազեկում.
  4. Էլեկտրոնային ծառայությունների զարգացում.
  5. Կիբերանվտանգություն և տվյալների պաշտպանություն.
  6. ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի հեռահաղորդակցության գլխի իրականացում, և աջակցություն կառավարությանը՝ լայնաշերտ կապի զարգացման հարցում:

Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիան (EGA) իրականացնում է 1-ին, 4-րդ և 5-րդ բաղադրիչները (կիբերանվտանգություն): Կառավարման և հանրային քաղաքականության իբերո-ամերիկյան միջազգային հիմնադրամը (FIIAPP, Իսպանիա) ղեկավարելու է 2-րդ, 3-րդ և 5-րդ բաղադրիչների (տվյալների պաշտպանություն) իրականացումը: 6-րդ բաղադրիչը կիրականացվի գնումների մի քանի պայմանագրերով:

EU4DigitalUA-ն «EGOV4UKRAINE» ծրագրի շարունակությունն է, որը մշակել և իրականացրել է հանրային էլեկտրոնային ծառայությունների «ողնաշարը», Trembita համակարգը և վարչական սպասարկման կենտրոնների համար նախատեսված «Vulyk» ժամանակակից տեղեկատվական համակարգը՝ աջակցելով հանրային ծառայությունների մատուցմանը: