Աջակցություն Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովին` վերջինիս էլեկտրոնային հաղորդակցության կարգավորող շրջանակի և գործառնական կարողությունների զարգացման գործում` ԵՄ կարգավորող շրջանակին համապատասխան

Վրաստան
  • Տևողություն: 2017-2019
  • ԵՄ ներդրում: €1.7 մլն եվրո

ԵՄ-ի այս թվինինգային ծրագիրը (2017-2019 թթ., 1,7 մլն եվրո) նպատակ ուներ աջակցել Վրաստանին հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող շրջանակի և գործառնական կարողությունների զարգացման գործում՝ Եվրամիության կարգավորող շրջանակին համապատասխան, ինչպես նաև մրցակցային միջավայր ապահովել վրացական էլեկտրոնային հաղորդակցության շուկայում բոլոր դերակատարների համար: