Շարժվելով էլեկտրոնային առողջապահության գերակայությունների ուղղությամբ. EU4Digital–ի աշխատաժողովում ուսումնասիրվել են ոլորտում արձանագրված առաջընթացը, լավագույն պրակտիկաները և նպատակները

  • Ամսաթիվ: 15/10/20
  • Կիսվել:

2020 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ներկայացվել են «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առողջապահություն» ուղղության ձեռքբերումներն ու հետագա նպատակները։ Հանդիպումն անցկացվել է «EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի՝ հոկտեմբերի 5-ից 9-ի ընթացքում կայացած երկրորդ տարեկան ժողովի շրջանակներում։

Ավելի քան 60 մասնակիցներին, այդ թվում` Արևելյան գործընկեր երկրների նախարարությունների, ԵՄ պատվիրակությունների և ԵՄ հաստատությունների ներկայացուցիչներին, ողջունեց EU4Digital–ի թիմի ղեկավար Արթուրաս Պիլիպոնիսը:

«Էլեկտրոնային առողջպահություն» (eHealth) ուղղության ներկայացուցիչները ներկայացրեցին տարբեր գործողությունների մասով արձանագրված առաջընթացը, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործունակության ուղեցույցների մշակումը, էլեկտրոնային առողջապահությանը նվիրված հաղորդակցական պորտալի և համագործակցության հարթակի գործարկումը, ինչպես նաև տարածաշրջանում լավագույն առողջապահական պրակտիկաների փոխանակման ուղղությամբ ընթացիկ աջակցությունն ու առաջընթացը և Արևելյան գործընկեր երկրների ներգրավումը «Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերություն» (EIP on AHA) նախագծում:

«EU4Digital» ծրագրի թեմատիկ նստաշրջանի մասնակիցները քննարկեցին նաև էլեկտրոնային առողջապահության տարբեր բնագավառներում 2021 թվականից հետո հնարավոր բարելավումների վերաբերյալ իրենց տեսլականը, ներառյալ.

  • Էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների ձևակերպում․
    • Էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ տվյալների տարածության կոնցեպտի / COVID-19–ին ուղղված դեպքի պիլոտավորում․
    • ԱլԳ երկրների շրջանում էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription) պիլոտավորում (2025)․
    • Տեղեկատու կայքերի ստեղծում և թվինինգ սխեմաների հիմնավորում․
    • Էլեկտրոնային առողջության համար տվյալների պաշտպանության և կիբերդիմակայունության կարողությունների ստեղծում։

Թեմատիկ նստաշրջանն ավարտվեց քննարկմամբ և հարցուպատասխանով: Էլեկտրոնային առողջապահության ցանցի Վրաստանի ներկայացուցիչ Էկա Կուբուսիձեն ընդգծեց Եվրոպայի հետ փոխգործունակ ծառայություններ ունենալու

կարևորությունը տարածաշրջանի համար: Նա ասաց, որ գործընկեր երկրներն ունեցել են էլեկտրոնային առողջապահության այնպիսի փորձեր, որոնցով ցանկանում են կիսվել ԵՄ–ի հետ: Հարց հնչեց, թե միջսահմանային փոխգործունակության հասնելու համար որո՞նք պետք է լինել յուրաքանչյուր գործընկեր երկրի հետագա քայլերը: «EU4Digital» ծրագրի թիմի ղեկավար Արթուրաս Պիլիպոնիսը գործընկեր երկրների համար սահմանեց հետևյալ երեք հիմնական քայլերը.

  • Անհրաժեշտ է հետևողական լինել էլեկտրոնային առողջապահության ոլորտում միջսահմանային փոխգործելիության խնդրին՝ որպես առաջնահերթություն.
    • Ընդունել էլեկտրոնային առողջապահության ազգային ռազմավարություն.
    • Գործարկել նախաձեռնություններ և պիլոտային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ԱլԳ երկրների և ԵՄ-ի միջև միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների մատուցմանը։

EU4Digital–ի ղեկավար կոմիտեի երկրորդ տարեկան ժողովը «EU4Digital» ծրագրի կողմից կազմակերպվել էր վիրտուալ նստաշրջանների ձևաչափով, որոնց ընթացքում գնահատվել են ծրագրի շրջանակներում ձեռք բերված արդյունքները և քննարկվել են թվային հատվածում Արևելյան գործընկերության առաջիկա առաջնահերթությունները:

Նորություններ

Ցուցադրել բոլորը