Շարժվելով էլեկտրոնային առողջապահության գերակայությունների ուղղությամբ. EU4Digital–ի աշխատաժողովում ուսումնասիրվել են ոլորտում արձանագրված առաջընթացը, լավագույն պրակտիկաները և նպատակները
Ամսաթիվ: 15/10/20
2020 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ներկայացվել են «EU4Digital» ծրագրի «Էլեկտրոնային առողջապահություն» ուղղության ձեռքբերումներն ու հետագա նպատակները։ Հանդիպումն անցկացվել է «EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի՝ հոկտեմբերի 5-ից 9-ի ընթացքում կայացած երկրորդ տարեկան ժողովի շրջանակներում։
Ավելի քան 60 մասնակիցներին, այդ թվում` Արևելյան գործընկեր երկրների նախարարությունների, ԵՄ պատվիրակությունների և ԵՄ հաստատությունների ներկայացուցիչներին, ողջունեց EU4Digital–ի թիմի ղեկավար Արթուրաս Պիլիպոնիսը:
«Էլեկտրոնային առողջպահություն» (eHealth) ուղղության ներկայացուցիչները ներկայացրեցին տարբեր գործողությունների մասով արձանագրված առաջընթացը, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման և փոխգործունակության ուղեցույցների մշակումը, էլեկտրոնային առողջապահությանը նվիրված հաղորդակցական պորտալի և համագործակցության հարթակի գործարկումը, ինչպես նաև տարածաշրջանում լավագույն առողջապահական պրակտիկաների փոխանակման ուղղությամբ ընթացիկ աջակցությունն ու առաջընթացը և Արևելյան գործընկեր երկրների ներգրավումը «Ակտիվ և առողջ ծերացման եվրոպական նորարարական գործընկերություն» (EIP on AHA) նախագծում:
«EU4Digital» ծրագրի թեմատիկ նստաշրջանի մասնակիցները քննարկեցին նաև էլեկտրոնային առողջապահության տարբեր բնագավառներում 2021 թվականից հետո հնարավոր բարելավումների վերաբերյալ իրենց տեսլականը, ներառյալ.
Էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների ձևակերպում․
Էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ տվյալների տարածության կոնցեպտի / COVID-19–ին ուղղված դեպքի պիլոտավորում․
ԱլԳ երկրների շրջանում էլեկտրոնային դեղատոմսի (ePrescription) պիլոտավորում (2025)․
Տեղեկատու կայքերի ստեղծում և թվինինգ սխեմաների հիմնավորում․
Էլեկտրոնային առողջության համար տվյալների պաշտպանության և կիբերդիմակայունության կարողությունների ստեղծում։
Թեմատիկ նստաշրջանն ավարտվեց քննարկմամբ և հարցուպատասխանով: Էլեկտրոնային առողջապահության ցանցի Վրաստանի ներկայացուցիչ Էկա Կուբուսիձեն ընդգծեց Եվրոպայի հետ փոխգործունակ ծառայություններ ունենալու
կարևորությունը տարածաշրջանի համար: Նա ասաց, որ գործընկեր երկրներն ունեցել են էլեկտրոնային առողջապահության այնպիսի փորձեր, որոնցով ցանկանում են կիսվել ԵՄ–ի հետ: Հարց հնչեց, թե միջսահմանային փոխգործունակության հասնելու համար որո՞նք պետք է լինել յուրաքանչյուր գործընկեր երկրի հետագա քայլերը: «EU4Digital» ծրագրի թիմի ղեկավար Արթուրաս Պիլիպոնիսը գործընկեր երկրների համար սահմանեց հետևյալ երեք հիմնական քայլերը.
Անհրաժեշտ է հետևողական լինել էլեկտրոնային առողջապահության ոլորտում միջսահմանային փոխգործելիության խնդրին՝ որպես առաջնահերթություն.
Ընդունել էլեկտրոնային առողջապահության ազգային ռազմավարություն.
Գործարկել նախաձեռնություններ և պիլոտային ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ԱլԳ երկրների և ԵՄ-ի միջև միջսահմանային էլեկտրոնային առողջապահական ծառայությունների մատուցմանը։
EU4Digital–ի ղեկավար կոմիտեի երկրորդ տարեկան ժողովը «EU4Digital» ծրագրի կողմից կազմակերպվել էր վիրտուալ նստաշրջանների ձևաչափով, որոնց ընթացքում գնահատվել են ծրագրի շրջանակներում ձեռք բերված արդյունքները և քննարկվել են թվային հատվածում Արևելյան գործընկերության առաջիկա առաջնահերթությունները:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: