Թվային տրանսպորտային միջանցք՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով. հավակնոտ է հնչում, բայց ի՞նչ է այն նշանակում առարկայորեն, և ինչպե՞ս է օժանդակելու առևտրի իրականացմանը

  • Ամսաթիվ: 24/04/20
  • Կիսվել:

Թվային տրանսպորտային միջանցքը (ԹՏՄ) տվյալների հետ կապված ծառայությունների շարք է, որը ներդրվել է ֆիզիկական անդրսահմանային տրանսպորտային միջանցքներում` փոխադրումների բոլոր մակարդակներում (օդային, ճանապարհային, երկաթուղային և ծովային) տեղեկատվության միջանցիկ փոխանակման համար: Սա ներառում է մատակարարման ցանցի շահագրգիռ կողմերի համար այնպիսի ծառայություններ և հավելվածներ, ինչպիսիք են՝ իշխանության մարմիններին տեղեկատվության ներկայացումը, տեսանելիության ծառայությունները, շուկայի ծառայությունները, ամրագրման և պատվիրման ծառայություններն ու շղթայի կազմման ծառայությունները:

Սահմանով ապրանքներ և ծառայություններ տեղափոխելիս լոգիստիկ ընկերությունները փոխազդում են Արևելյան գործընկերության ու ԵՄ տարբեր երկրների տարատեսակ լոգիստիկ համակարգերի հետ: Սա ստեղծում է տեխնիկական խոչընդոտներ, որոնք բարդացնում են երկրների միջև լոգիստիկ տեղեկատվության ակնթարթային փոխանակումը: Բացի այդ, լոգիստիկ գործընթացների և տեղեկատվական համակարգերի համար մշակված իրավական շրջանակները նույնը չեն այդ երկրներում, ինչն էլ ավելի է երկարացնում ու բարդացնում լոգիստիկ գործընթացները: Սա լոգիստիկ ծախսերի ավելացման և ապրանքների ու ծառայությունների մատակարարման ուշացումների պատճառ է դառնում:

Բալթիկ և Սև ծովերի միջև թվային տրանսպորտային միջանցքը պետք է օգնի լոգիստիկ գործընթացներն ու էլեկտրոնային տրանսպորտային տվյալների հոսքը կազմակերպել այնպես, որ տեղեկատվությունը փոխանակվի անմիջապես լոգիստիկ շղթայի մասնակիցների (առևտրով զբաղվողներ, բեռնառաքողներ, մաքսային մարմիններ, պետական այլ գործակալություններ և սպառողներ) միջև՝ լավարկելով ապրանքների և ծառայությունների հոսքն ու խնայելով ժամանակ և գումար:

Լոգիստիկ տեղեկատվության փոխանակումը հեշտացնելու և ներդաշնակեցնելու նպատակով ԵՄ-ն ընդունել է Բեռնափոխադրումների էլեկտրոնային տեղեկացման (eFTI) մասին կանոնակարգը և մշակել օժանդակ իրավական ակտեր / պարզաբանումներ, որոնց պետք է հետևեն ԵՄ անդամ պետությունները՝ շարժվելով դեպի հարթակների ապակենտրոնացված դաշնային ցանց՝ ապոհվելով պետական մարմինների կողմից էլեկտրոնային տվյալների օրինականության ճանաչումը:

EU4Digital-ը մշակել է նախապատրաստական գործողություններ՝ ադապտացնելով Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ-ի մշակումները, որոնք ուղղված են նշված երկրների ներսում և դրանց միջև տեղեկատվության փոխանակման, կարգավորիչ միջավայրի ու կազմակերպական մեխանիզմների համար տեխնոլոգիական մոտեցման գործածման փորձարկմանը: Այս համատեքստում փորձագետները մշակել են Բալթիկ և Սև ծովերի միջև թվային տրանսպորտային միջանցքի ստեղծման եռամյա ծրագիր և սահմանել են այդ ուղղությամբ նախապատրաստական գործողությունները։ Իրականացվող ծրագիրը նպատակ ունի լոգիստիկ տեղեկատվության փոխանակման անխափան համակարգ ստեղծել Բալթիկ և Սև ծովերի միջև տրանսպորտային միջանցքի կամ տարածաշրջանի այլ մասերի երկայնքով։


քարտեր

Ցուցադրել բոլորը