Արևելյան գործընկերության երկրների կողմից արդեն իսկ իրականացված պետական կանոնակարգերի, քաղաքականությունների և անվտանգության միջոցառումների վերլուծությունը թույլ է տվել հստակեցնել տարածաշրջանում կիբերանվտանգության հետ կապված հիմնական մարտահրավերները, որոնք են.
- Կիբեր ոլորտում որակավորված կադրերի և ռեսուրսների պակաս.
- Անբավարար հատուկ և համակարգված ֆինանսավորում.
- Ազգային կիբեր ռազմավարությունները կայացած չեն, ժամանակավրեպ են և համահունչ չեն ԵՄ-ի Ցանցային և տեղեկատվական համակարգերի անվտանգության հրահանգին (ՑՏՀ հրահանգ).
- Հնացած ազգային օրենսդրություն, որը չի համապատասխանում ԵՄ գործող օրենսդրությանը և կիբերանվտանգության չափորոշիչներին.
- Ազգային մակարդակում կիբեր ռիսկերի կանոնավոր գնահատումներ չեն իրականացվել.
- Ազգային մակարդակում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների պլաններ չեն մշակվել.
- Ազգային մակարդակում սահմանված չէ կամ թերի վիճակում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների (ԿՏԵ) ցանկը:
«EU4Digital» ծրագրի շրջանակներում ազգային իշխանությունների համար հստակեցվել և պատրաստվել են կիբերանվտանգության ոլորտում մի շարք դրական պրակտիկաներ և առաջարկություններ՝ կիբերանվտանգության
ուղեցույցների տեսքով: Այս ուղեցույցները առաջարկություններ են ներկայացնում կիբերանվտանգության զարգացման և այդ ուղղությամբ միջոցառումների մշակման, իրականացման, գնահատման ու աջակցման արդյունավետ պրակտիկաների մասին: Դա կնպաստի գործընկեր երկրների միջև ավելի ուժեղ և կենսունակ կիբերտարածության ձևավորմանը և կնվազեցնի ցանցային տեղեկատվական համակարգերի խափանման կամ ձախողման ռիսկերը:
Ավելին, Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրում կիբերանվտանգության մասին մանրամասն ակնարկը (ներկա վիճակը, հիմնական մարտահրավերները և երկրների անհատական զեկույցներում ներկայացված հաջորդական գործողությունները) ավանդ կունենա «EU4Digital. Արևելյան գործընկերության երկրներում կիբեր դիմակայունության բարելավում» ծրագրում: