
Home / Stay Informed /
ՏՀՏ նորարարություններն ակնհայտորեն կենսական նշանակություն ունեն թվային դարաշրջանում տնտեսական զարգացման համար. որքանո՞վ են ԱլԳ երկրների նորարարական էկոհամակարգերը համապատասխան՝ համեմատած Եվրոպական միության հետ
Date: 24/04/20
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրները վերջին տարիներին զգալիորեն զարգացրել են իրենց նորարարական էկոհամակարգերը. ի հայտ են եկել բազմաթիվ կենտրոններ, աքսելերատորներ եւ ստարտափներ, ներդրվել են բիզնեսի աջակցության ծրագրեր: Այնուամենայնիվ, դեռեւս կան էկոհամակարգի դերակատարների կարողությունների հետ կապված բացեր՝ սպասարկելու ստարտափների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աճող կարիքները: ԱլԳ երկրներում էկոհամակարգերի ընդարձակման եւ նորարարություններին աջակցող դերակատարների մասնագիտացման ռեսուրսների բացակայությունը խոչընդոտում է նրանց կայուն զարգացմանը եւ էկոհամակարգի արդյունավետությանը: Էկոհամակարգերի զարգացումը համեմատաբար ավելի արագ է առաջադիմել ԵՄ երկրներում, որոնք ժառանգել են բիզնեսի աջակցության հզոր համակարգեր եւ շուկայի աճող կարիքներին համապատասխան էկոհամակարգերի կառուցման առատ ռեսուրսներ:
«EU4Digital» ծրագրի I փուլի ընթացքում «ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ ուղղությունն անցկացրել է շուկայի ուսումնասիրություն՝ համեմատելով տարբեր երկրների ստարտափ էկոհամակարգերի արդյունավետությունը: Դրա արդյունքները ցույց տվեցին, որ ԱլԳ երկրներում ստարտափների զարգացման փուլերի միջեւ փոխակերպման գործակիցը 70%-ով ավելի ցածր է եղել, քան Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում։ Արդյունավետությունը բարելավելու նպատակով նախաձեռնության II փուլը կենտրոնանում է ԱլԳ երկրների ստարտափ եւ նորարարական էկոհամակարգերի բացերի հստակեցման, միջամտության նպատակային ռազմավարությունների մշակման եւ էկոհամակարգերի զարգացման քարտեզագրման ու տվյալահեն քաղաքականության մշակման համար հարթակ տրամադրելու վրա:
«EU4Digital» նախաձեռնությունը ուղղված է հուսալի եւ ներառական ՏՀՏ նորարարական էկոհամակարգի ստեղծմանը՝ խթանելով էկոհամակարգ ստեղծողների կարեւոր դերը, պետական եւ մասնավոր հատվածների միջեւ գործընկերության կարեւորությունը եւ գերարդյունավետ ինկուբացիոն ծրագրերի ընդլայնումը, որոնք ապահովում են գիտելիքների, շուկաների, կապիտալի եւ այլ գործառնական ռեսուրսների հասանելիություն:
- ՏՀՏ նորարարություն