Պարզ է, որ էլեկտրոնային հմտություններն (eSkills) էական նշանակություն ունեն մերօրյա աշխարհում, բայց որքանո՞վ է տարածաշրջանն այդ հարցում հետ մնում՝ Եվրոպական միության երկրների համեմատ

  • Ամսաթիվ: 06/04/20
  • Կիսվել:

ՏՀՏ-ի ներուժն օգտագործելու ամենամեծ խոչընդոտը թվային հմտությունների սղությունն է: Թվային հմտությունները ցանկացած տեսակի թվային փոխակերպման հաջողության առանցքային կատալիզատորն են՝ ինչպես թվային հասարակությունում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը նպաստելու, այնպես էլ՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ տնտեսական աճին աջակցելու առումով: Չնայած թվային հմտությունների պահանջարկը շարունաբար աճում է, եղած առաջարկը հաճախ չի հասցնում բավարարել այն:

Ըստ Աշխատատեղերի ապագայի վերաբերյալ 2018 թվականի զեկույցի (The Future of Jobs Report 2018) տվյալների՝ բոլոր ոլորտներում ընկերությունների մեծ մասն աշխատուժի հմտությունների հետ կապված բացերն ընկալում են որպես նորագույն տեխնոլոգիաների բարեհաջող ներդրման հիմնական խոչընդոտներից մեկը: Ըստ այս զեկույցի՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աշխատուժի կեսից ավելին վերաորակավորման կարիք ունի:


քարտեր

Ցուցադրել բոլորը