Առաջ նայելով՝ ինչպիսի՞ն եք դուք տեսնում Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների զարգացումն՝ առաջիկա հինգ տարվա կտրվածքով: Ինչպե՞ս դրան կօգնի EU4Digital-ը

  • Ամսաթիվ: 06/04/20
  • Կիսվել:

Թվային հմտությունները ցանկացած տեսակի թվային փոխակերպման հաջողության հիմնական կատալիզատորն են, որոնք քաղաքացիներին թույլ են տալիս ակտիվորեն դրսևորվել թվային հասարակությունում: Նման հմտությունները խիստ անհրաժեշտ են ցանկացած երկրում տնտեսության և մարդկային կապիտալի աճը պահպանելու համար:

Արևելյան գործընկերության երկրները առաջիկայում կկարողանան ամբողջությամբ իրացնել իրենց տնտեսական ներուժը՝ փոխկապակցվածություն ապահովելով աշխատաշուկայում թվային հմտությունների առաջարկի և պահանջարկի միջև, ինչը հետագա տնտեսական զարգացման կարևորագույն հիմնաքարերից մեկն է: Ավելին, Արևելյան գործընկերության երկրները կկարողանան թվային հմտությունների վերաբերյալ ավելի ճշգրիտ տվյալներ ներառել իրենց փաստահեն քաղաքականությունների պլանավորմանն ուղղված ազգային ռազմավարություններում:

EU4Digital-ի ներքո իրականացվող գործողություններն առաջիկա տարիների ընթացքում նպատակ ունեն աջակցել հետևյալին.

  • Թվային հմտությունների արդյունավետ կառավարում Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրում` գործողությունների համակարգման, մշտադիտարկման և առաջնահերթությունների սահմանման համար, ինչը թույլ կտա համեմատության եզրեր անցկացնել Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև, ինչպես նաև համեմատություն և թվային հմտությունների զարգացման համատեղ գործողություններ իրականացնել հենց Արևելյան գործընկերության առանձին երկրների միջև:
  • Սահմանված խնդրահարույց ոլորտների ուղղությամբ գործողությունների փաստահեն թիրախավորում, ինչը հնարավոր կդառնա ընդհանուր հիմունքներով և ԵՄ պրակտիկաներին համապատասխան տվյալների հավաքագրման միջոցով: Ակնկալվում է, որ թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիաները կմասնակցեն թվային հմտությունների հետ կապված խնդրահարույց ոլորտների կարգաբերմանն ուղղված միջոցների համակարգմանը:
  • Թվային հմտությունների ուղղությամբ գործողությունների և ռազմավարական նշանակության թիրախների ազդեցության չափում, ինչը կնպաստի ՏՀՏ-ի և աշխատաշուկայի հետ կապված տարբեր խնդիրների հատուկ կարիքներին համապատասխան քաղաքականության մշակմանը:

քարտեր

Ցուցադրել բոլորը