Իսկ ի՞նչ կասեք ուսումնական փաթեթների մասին: Ո՞ւմ համար են դրանք նախատեսված և հմտությունների ո՞ր բացերն են դրանք փակում: Ե՞րբ կարող ենք ակնկալել, որ դրանք ուժի մեջ կմտնեն:

  • Ամսաթիվ: 24/04/20
  • Կիսվել:

Ընդհանուր ուսումնական փաթեթներն ուղղված են Արևելյան գործընկերության երկրների էկոհամակարգայինշահագրգիռկողմերիհիմնականխմբերին.

  • Տեղերում քաղաքականություն մշակողներ (քաղաքական գործիչներ).
  • ՏՀՏ նորարարությունների ենթակառուցվածքային կազմակերպություններ.
  • ՏՀՏ-ների հետ առնչություն ունեցող և չունեցող բիզնեսներ:

Ուսումնական փաթեթները նախատեսում են տարբեր մոդուլներ, որպեսզի թիրախային խմբերը լուծեն իրենց կոնկրետ կարիքները: Մոդուլներից յուրաքանչյուրը նախատեսված է ՏՀՏ ցանցերից և ենթակառուցվածքներից, ինչպես նաև զարգացող տեխնոլոգիաներից ու տրենդային հավելվածներից օգտվելու հիմունքները շահագրգիռ կողմերին ուսուցանելուն:

Ուսումնական փաթեթների մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները մեծապես հիմնված են ՏՀՏ նորարարությունների ուսումնասիրության վրա, որը բացահայտել է Արևելյան գործընկեր երկրներից յուրաքանչյուրում հմտությունների և գիտելիքների բացերը: Այս թիրախային ոլորտները հիմք են ծառայում շահագրգիռ կողմերի թիրախային խմբերից յուրաքանչյուրի համար մոդուլներ մշակելիս:

Այս գործողության ավարտին EU4Digital-ը շահագրգիռ կողմերի համար հասանելիություն կապահովի այն դասընթացների համապարփակ առցանց քարտեզի նկատմամբ, որոնք ներառվել են ընդհանուր ուսումնական փաթեթներում ու տրամադրվել են համաշխարհային ճանաչում ունեցող էլեկտրոնային ուսուցման հարթակների միջոցով՝ այդպիսով շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ զարգացնել իրենց բիզնես գործընթացներում նորարարական արժեքաստեղծ մոտեցում ներդնելու համար:


քարտեր

Ցուցադրել բոլորը