
Home / Stay Informed /
Ինչպե՞ս է պատրաստվում EU4Digital-ը թվային հմտությունների ուսուցում տրամադրել Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիներին եւ բիզնեսներին
Date: 06/04/20
«EU4Digital» ծրագրի «Թվային հմտություններ» թեմատիկ ուղղությունը մշակել է «EU4Digital ակադեմիա» (EU4Digital Academy) ծրագրի ստեղծման հայեցակարգ, որն առցանց ուսուցման հարթակի միջոցով կնպաստի Արեւելյան գործընկերության երկրներում թվային կարողությունների եւ հմտությունների բարելավմանը։ Կրթատեխնոլոգիական լուծումներով ապահովված այս թվային հարթակը 500,000 ՓՄՁ-ներին աջակցություն տրամադրելու եւ ԱլԳ 1 միլիոն քաղաքացիների թվային կարողությունները զարգացնելու ԵՄ հանձնառության մի մասն է: Հայեցակարգով նախատեսվում է ԵՄ-ում էլեկտրոնային կոմերցիայի, թվային շուկայավարման եւ բիզնեսի թվայնացման թեմաներին վերաբերող բարձրորակ բովանդակություն առաջարկել Արեւելյան գործընկերության յուրաքանչյուր երկրի տեղական լեզուներով: Այդ ուսումնական բովանդակությունը ստացվում է ինչպես ուսումնական բովանդակության տեղական մատակարարներից, այնպես էլ եվրոպական եւ համաշխարհային հեղինակավոր մատակարարներից ու տրամադրվում է առցանց հարթակի միջոցով, անվճար հիմունքներով: «EU4Digital ակադեմիա» ծրագրի ընդհանուր նպատակն ու խնդիրն է բարձրացնել ՓՄՁ-ների մրցունակությունը թվային տնտեսությունում եւ բարելավել Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների թվային հմտությունները:
- հմտություններ