
Home / Stay Informed /
Ինչպե՞ս է EU4Digital-ն ուղղորդում էլեկտրոնային կառավարման զարգացումը՝ առաջ մղելով պետական կառավարման բարեփոխումները
Date: 22/04/20
Էլեկտրոնային կառավարումը զարգացնելիս երկրներն ավանդաբար ձգտում են իրենց ջանքերի և ռեսուրսների մեծ մասը կենտրոնացնել կառավարության և պետական հատվածի գործունեության՝ հանրության համար առավել տեսանելի և ավելի արագ արդյունք ապահովող լուծումների թվայնացման վրա, ինչպիսիք են ծառայությունները և պորտալները: Այսպիսի հատվածական մոտեցումը հանգեցնում է թվային կառավարման հիմունքների` տվյալների թվայնացման, փոխգործելիության, էլեկտրոնային նույնականացման, հասանելիության, օրենսդրության, կառավարման և չափորոշիչների ներդաշնակեցման նկատմամբ ուշադրության պակասի, ընդ որում՝ ինչպես ազգային, այնպես էլ անդրսահմանային մակարդակներում։ Այս մոտեցումը, ի վերջո, հանգեցնում է «ճակատային» լուծումների (օրինակ՝ ծառայությունների և պորտալների) բարդ և թանկարժեք սպասարկման ու կառավարման, մինչդեռ ներդրումային գործընթացները դառնում են ավելի բարդ և պակաս եկամտաբեր: Արդյունքում, կառավարության որոշումների կայացման մակարդակում թվային զարգացման առաջնահերթությունների ըմբռնումը «մահվան հովիտ» է ստեղծում ռազմավարական առաջնահերթությունների և դրանց իրականացման միջև:
Պետական կառավարման ռազմավարական, երկարաժամկետ և համակարգված նախաձեռնությունները կաջակցվեն էլեկտրոնային կառավարման շրջանակի կողմից՝ ընդգծելով թվային կառավարման գործունեության պատճառահետևանքային զարգացման ուղին, այսինքն՝ ինչպիսի հիմքեր պետք է նախ հաստատվեն, որպեսզի էլեկտրոնային կառավարման այլ ասպեկտները, ինչպիսիք պորտալները և ծառայություններն են, կարողանան հաջողության հասնել: Նման շրջանակի օգտագործումը կառավարությունների համար կարող է դառնալ
առաջնորդող մեխանիզմ՝ թվային կառավարման՝ հասարակության համար շոշափելի հիմունքների ժամանակին և համակարգված զարգացման համար, իմա՝ պետական հատվածի արդյունավետություն, թվային ծառայություններ, տվյալների վրա հիմնված որոշումներ և էլեկտրոնային հասարակությանը մասնակցություն։
Էլեկտրոնային կառավարման շրջանակը հիմք կհանդիսանա կառավարության թվային հասունության ներկա վիճակի գնահատման և դեռևս չկայացած կամ բարելավման կարիք ունեցող խնդրահարույց ոլորտների բացահայտման համար։ Այն նաև պետական կառավարման մարմիններին կօգնի հասկանալ էլեկտրոնային կառավարման հիմունքների ազդեցությունը թվայնացման առաջնահերթությունների վրա, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման հիմունքների զարգացումները ինտեգրել թվային փոխակերպման օրակարգում։