Ի՞նչ է անում EU4Digital-ը ՏՀՏ նորարարությունների ոլորտում:

  • Ամսաթիվ: 24/04/20
  • Կիսվել:

ՏՀՏ նորարարությունների ոլորտում EU4Digital-ի գործունեության ուղղությունները հինգն են.

  1. Արևելյան հարևանության տարածաշրջանում ընդհանուր օրենսդրական դաշտի ստեղծում, որը, հիմնվելով ԵՄ նորմերի ու լավագույն փորձի վրա, կնպաստի ՏՀՏ նորարարություններին: Սա ներառում է լավագույն քաղաքականությունների ու պրակտիկաների վեր հանում և փոխանակում՝ հիմնվելով ՏՀՏ նորարարությունների ուսումնասիրության արդյունքների ու առաջարկությունների վրա:
  2. Ընդհանուր ուսումնական փաթեթների մշակում` տարածաշրջանում էկոհամակարգի շահագրգիռ կողմերի հիմնական խմբերի (քաղաքականության մշակողներ, ՏՀՏ նորարարությունների ենթակառուցվածքային կազմակերպություններ, ՏՀՏ ոլորտի հետ առնչվող և չառնչվող ձեռնարկություններ) կարիքներին արձագանքելու համար:
  3. Տարածաշրջանի ներսում նորարարական էկոհամակարգի դերակատարների շրջանում, ինչպես նաև ԵՄ-ի հետ գործարար կապերի ընդլայնման խթանում՝ համապատասխան միջոցառումների և ուսումնական այցերի միջոցով: «Ստարտափ Եվրոպա» («Start-up Europe») խոշորագույն միջոցառման հետ համաժամանակեցված «Start-EaP week» ամենամյա միջոցառման գործարկում:
  4. «Ստարտափ Եվրոպա» ցանցերի և հարթակների ընդլայնում` ներառելով Արևելյան գործընկերության երկրները: Դրանում ընդգրկված են, օրինակ, Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, Եվրոպայի բիզնես հրեշտակներն ու Աքսելերատորների համագումարը: Որպես հաջորդ քայլ՝ EU4Digital-ը կգնահատի Արևելյան գործընկերության երկրներում ՏՀՏ-ների հետ կապված տեխնոպարկերի միջև ոլորտային համագործակցության լրացուցիչ գործառույթների անհրաժեշտությունը, և, ըստ նպատակահարմարության, կներդնի դրանք:
  5. Արևելյան գործընկերության երկրներում առաջխաղացման արշավների իրականացում` ՏՀՏ նորարարությունների կարևորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար:
  6. Արևելյան գործընկերության երկրներում «Թվային նորարարություններ և մասշտաբների ընդլայնում» նախաձեռնության համար շուկայի գնահատման իրականացում՝ թվային նորարարությունների ոլորտում ներդրումային բացերի խնդիրը լուծելու և տարածաշրջանում թվային ստարտափների մասշտաբների ընդլայնմանն օժանդակելու համար: Շուկայի գնահատումը Եվրոպական հանձնաժողովին կօգնի հասկանալ ներդրումային բացերը և հիմք կծառայի Արևելյան գործընկերության երկրներում DISC-ի նմանությամբ նախաձեռնության (այն ի սկզբանե գործարկվել է ԵՄ երկրներում) իրականացումը դիտարկելու համար:

քարտեր

Ցուցադրել բոլորը