Ի՞նչ նշանակություն ունեն վստահությունը և անվտանգությունը թվային ոլորտում: Արդյո՞ք խոսքը միայն կիբերանվտանգության մասին է

  • Ամսաթիվ: 22/04/20
  • Կիսվել:

Վստահությունը նորարարական և համագործակցային գործունեության առաջնային հիմքն է: Այս հայեցակարգը կարող է փոխանցվել թվային աշխարհ և մեզ թույլ տալ վստահություն կառուցել այլոց հետ: Կիբերանվտանգությունն այս համատեքստում շատ կարևոր է, բայց այդ վստահության մթնոլորտի ձևավորումն իրապես հնարավոր դարձնող գործիքներ և տեխնոլոգիաներ ունենալը նույնքան կարևոր է, որքան այդ գործիքներն անվտանգ ճանապարհով օգտագործել կարողանալը:


Թվային վստահության ծառայությունները և էլեկտրոնային նույնականացման ծառայությունները ժամանակակից հասարակություններին ու ձեռնարկություններին օգնում են արագություն հաղորդել սոցիալական և բիզնես փոխազդեցություններին ու վստահություն կառուցել տարբեր աշխարհագրական տարածքներում՝ միաժամանակ օգնելով առանձին անհատներին ու ընկերություններին ավելի ցածր գործառնական ծախսերով արժեք ստեղծելու և լիովին էլեկտրոնային ու անթուղթ միջավայրում գործելու հարցերում։


Էլեկտրոնային ստորագրություններն ու էլեկտրոնային նույնականացման ծառայությունները երկուսն են այն հիմնական լուծումներից, որոնք թափ են հաղորդում մասնակիցների միջև թվային փոխազդեցությանը, ինչպես օրինակ` հանրային ծառայություններից օգտվելիս կամ իրավական պայմանագրեր կնքելիս ինքնության հաստատումը։


Որպես «EU4Digital» ծրագրի մաս՝ թվային վստահությունն ու կիբերանվտանգությունը կարևոր հիմնարար պայմաններ են, որոնք թվային տնտեսության և հասարակության մյուս բոլոր ասպեկտներին թույլ են տալիս անվտանգ եղանակով արժեք ստեղծել։


քարտեր

Ցուցադրել բոլորը