
Home / Stay Informed /
Ի՞նչ է իրենից ներկայացնում միջսահմանային էլեկտրոնային առևտրի պիլոտավորումը: Ո՞ր երկրներն են ներգրավված դրանում և կոնկրետ ինչո՞վ է այն զբաղված: Կարո՞ղ ենք ակնկալել, որ առաջիկա տարիներին դրա օգուտները կտարածվեն բոլոր երկրներում
Date: 24/04/20
Պիլոտային գործողության նպատակը մի շարք պետական և մասնավոր սուբյեկտների միջև տվյալների անդրսահմանային փոխանակման փորձարկումն է՝ օգտագործելով էլեկտրոնային տվյալների և փաստաթղթերի անվտանգ փոխանակման խողովակ հանդիսացող էլեկտրոնային առաքման լուծումը։ Նպատակն է պարզել՝ արդյոք տվյալների նմանատիպ փոխանակումը կարող է լիարժեք գործառնել՝ ելնելով հետևյալ հեռանկարներից.
- Տեխնիկական. փորձարկել՝ հնարավոր է արդյոք հասնել փոխգործելիության, և արդյոք գոյություն ունեն անդրսահմանային մակարդակում տվյալ լուծման օգտագործմանը խոչընդոտող տեխնիկական արգելքներ.
- Իրավական. իրավական միջավայրի նախնական գնահատում՝ իրավական տեսանկյունից լուծումը լիարժեք օգտագործելու համար ազգային օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները բացահայտելու նպատակով.
- Կազմակերպական. հստակեցնել ինչպես ազգային, այնպես էլ անդրսահմանային մակարդակում լուծման լիարժեք գործառնման ապահովման համար պատասխանատու հաստատությունները և պահանջվող կազմակերպական/ինստիտուցիոնալ փոփոխությունները։
Պիլոտային ծրագրի ավարտից հետո «EU4Digital» նախաձեռնության թիմը ներկայացրել է վերոնշյալ ոլորտներում պահանջվող փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ` լուծման լայնամասշտաբ ներդրման և դրա լիարժեք գործառնության ապահովման, ինչպես նաև այն իրավականորեն պարտադիր դարձնելու նպատակով:
Իրականացվել են էլեկտրոնային առաքման երկու պիլոտային ծրագրեր, որոնցից մեկն արևելյան գործընկեր երկրի և ԵՄ անդամ պետության, իմա՝ Ուկրաինայի և Լեհաստանի միջև, իսկ մյուսը՝ արևելյան գործընկեր երկու երկրների, իմա՝ Հայաստանի և Ուկրաինայի միջև: Իմացիր, թե ինչպես է էլեկտրոնային առաքման լուծումը փորձարկվել Ուկրաինայում. «Հաղթահարելով թղթային շղթան. ԵՄ-ն թվային ճանապարհը է բացում Ուկրաինայում առևտրի համար»։
Գործընկեր երկրների ներկայացուցիչների համար կազակերպվել են նաև վիրտուալ ճանաչողական այցեր` պիլոտային լուծումների հետ ծանոթանալու նպատակով, որոնք նրանց օգնել են իրենց երկրներում հատուկ լուծումների կիրարկման առնչությամբ տեղեկացված որոշումներ կայացնելիս։
- Էլեկտրոնային առևտուր