Ի՞նչ է իրենից ներկայացնում «Թվային նորարարություններ և մասշտաբների ընդլայնում» նախաձեռնությունը և ինչպե՞ս կարող է այն օգնել տարածաշրջանում նորարարություններին:

  • Ամսաթիվ: 24/04/20
  • Կիսվել:

«Թվային նորարարություններ և մասշտաբների ընդլայնում» (DISC) նախաձեռնությունն ի սկզբանե գործարկվել է Կենտրոնական, Արևելյան ու Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում և նպատակ ունի արձագանքել թվային նորարարությունների ուղղությամբ ներդրումային բացերին ու աջակցել տարածաշրջանում թվային ստարտափների մասշտաբների ընդլայնմանը:

Հիմնվելով այս մոտեցման վրա՝ Եվրոպական հանձնաժողովը նպատակ ունի չափել Արևելյան գործընկերության երկրներում նույնատիպ նախաձեռնության իրականացման անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Դրան հասնելու համար «EU4Digital» ծրագիրը նախաձեռնել է նոր՝ «Արևելյան գործընկերության երկրներում «Թվային նորարարություններ և մասշտաբների ընդլայնում» նախաձեռնության համար շուկայի գնահատում» (DISC ուսումնասիրություն) գործողությունը:

Շուկայի գնահատումը Եվրոպական հանձնաժողովին կօգնի հասկանալ ներդրումային բացերը և հիմք կծառայի Արևելյան գործընկերության երկրներում DISC-ի նմանությամբ նախաձեռնության (ԵՄ ֆինանսական աջակցության հատուկ մեխանիզմի) իրականացումը դիտարկելու համար՝ ի աջակցություն տեղի բարձր տեխնոլոգիական ստարտափներին ու սքեյլափներին, ինչպես նաև վերջիններիս համար ֆինանսների մատչելիությանն ու տարածաշրջանի ներսում դրանց զարգացմանը:


քարտեր

Ցուցադրել բոլորը