Ի՞նչ է իրենից ներկայացնում նեթվորքինգը: Ինչպե՞ս է այն նպաստում էլեկտրոնային առևտրին

  • Ամսաթիվ: 24/04/20
  • Կիսվել:

Նեթվորքինգը գործարար կապերի հաստատումը և էլեկտրոնային առևտրի ոլորտում միտումների ու գործունեության մասին տեղեկատվության փոխանակումն է: EU4Digital-ն էլեկտրոնային առևտրի բաղկացուցիչի շրջանակներում իրականացնում է բազմաթիվ գործողություններ ու պիլոտային ծրագրեր, որոնք անդրսահմանային համագործակցության պահանջ ունեն: Տեղեկատվության փոխանակումը, հետևաբար, կենսական պայման է էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, բարեփոխումների իրականացումը խթանելու և միջազգային շահագրգիռ կողմերի միջև գործունեության համահարթեցման համար:

Միջազգային նեթվորքինգային գործողությունները ներառում են պիլոտային լուծումների դիտարկման, ուսումնասիրման և քննարկման նպատակով ուսումնական այցեր, Արևելյան գործընկերության երկրների սահմաններից դուրս առկա լուծումներն ու լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով ուսումնական այցեր և կոնտակտներով ու էլեկտրոնային առևտրի ոլորտում միտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցառումներ: Այս միջոցառումները նախատեսված են քաղաքականություն մշակողների, ներդրողների, թվային տեխնոլոգիաների մատակարարների, ծառայություն մատուցող ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների, գիտական կենտրոնների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, պետական կառավարման մարմինների, գործակալությունների և էլեկտրոնային առևտրի ոլորտի այլ շահագրգիռ կողմերի համար: Նեթվորքինգային գործունեության շրջանակներում վերջերս կազմակերպված միջոցառումների թվում են Թվային տրանսպորտի օրերը, «SEED» ճանաչողական այցը, «eDelivery» վիրտուալ ճանաչողական այցը Եվրոպա և այլն։


քարտեր

Ցուցադրել բոլորը