
Home / Stay Informed /
Ինչո՞ւ է անհրաժեշտ բարելավել ՏՀՏ նորարարությունների կարգավորող դաշտն ԱլԳ երկրներում: Ավելի կարեւոր չէ՞ տեղական մակարդակով նորարարություններին աջակցելը
Date: 24/04/20
Նորարարություններն ունեն բարենպաստ միջավայրի կարիք։ Այն ներառում է գիտելիքների հասանելիություն, ռիսկահանդուրժող ֆինանսավորում եւ սխալներ գործելու ու դրանցից սովորելու կարողություն:
Պետական աջակցություն է անհրաժեշտ այն ոլորտներում, որտեղ շուկան չի բավարարում նորարարների կարիքները: Հատուկ հարկային ռեժիմները խթաններ են ստեղծում ինչպես ստարտափների, այնպես էլ գործող բիզնեսների համար՝ նորարարություններ անելու ազգային տնտեսության առաջնային հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Մեկ այլ օրինակ է քրաուդֆանդինգի, բիզնես հրեշտակների եւ վենչուրային կապիտալի գործունեությունը կարգավորող դաշտի անհրաժեշտությունը, որպեսզի այն պաշտպանի եւ՛ ներդրողներին, եւ՛ ստարտափներին: Կարգավորող «ավազանները»՝ նորարարությունների փորձարկման վերահսկվող միջավայրերը, ստեղծվում են՝ ստուգելու համար, թե ինչպես կարող են օգտագործվել արհեստական բանականության կամ բլոկչեյնի նման նորագույն տեխնոլոգիաները հաճախորդների կարիքները բավարարելիս՝ առանց վերջիններիս ռիսկերի ենթարկելու:
Հիմնական հասկացությունների համապատասխանեցումը եւ ԵՄ լավագույն փորձից, գործիքներից ու կարգավորող մոտեցումներից սովորելը ԱլԳ եւ ԵՄ երկրների բիզնեսներին թույլ կտա աշխատել փոխադարձաբար հասկանալի կանոններով ու դյուրացնել ռիսկային ներդրումների եւ նորարարությունների հոսքը:
«EU4Digital» ծրագրի I փուլում «ՏՀՏ նորարարություններ» թեմատիկ ուղղության շրջանակներում մշակվել են քաղաքականության առաջարկություններ եւ գործողությունների պլաններ ԱլԳ երկրների կողմից որպես առաջնահերթություն սահմանված ՏՀՏ նորարարությունների քաղաքականության հինգ ոլորտներում: Ծրագրի երկրորդ փուլում կմշակվեն քաղաքականության առաջարկություններ, որոնք հնարավոր են դարձնում կոնկրետ նորագույն տեխնոլոգիաների (օրինակ՝ արհեստական բանականության ոլորտում եվրոպական իրավական շրջանակը) կիրառումը տարածաշրջանում՝ ԵՄ քաղաքականություններին համահունչ:
- ՏՀՏ նորարարություն