Հիմնվելով 2018 թ.-ի հունիսի 27-28-ին Բեռլինում կայացած կիբերանվտանգության վերաբերյալ EaPConnect-ի առաջին աշխատաժողովի հաջողության վրա՝ 2020 թ.-ի սեպտեմբերի 2-3-ին (ենթակա է հաստատման) վերանշանակված և Թբիլիսիում կայանալիք այս երկրորդ միջոցառումը կանդրադառնա կիբերանվտանգության ավելի տեխնիկական ուղղություններին: Տեղում ընդունող կողմը՝ GRENA-ն, ԱլԳ և ԵՄ այլ կազմակերպություններ ներկայացնող հյուրերի հետ մեկտեղ կներկայացնի ակնարկ կիբերանվտանգության ոլորտում իր գործունեության վերաբերյալ: Քննարկումների ժամանակ առավել խորությամբ կդիտարկվեն թեմաներն ու հնարավորությունները:
Կիբերանվտանգությունը կենսական նշանակություն ունի սահմանակից երկրների համար, ինչպիսին Արևելյան գործընկերության երկրներն (ԱլԳ) են: Տվյալ միջոցառմանը կներկայացվեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «CyberSec4Europe» և «GÉANT» ծրագրի «GN4-3» նախագծերի գործողություններն ու կոնտակտային անձինք: Ի՞նչ է անհրաժեշտ ԱլԳ տարածաշրջանին և ի՞նչը կարող է նպաստել ԱլԳ կազմակերպությունները ներկայացնող մարդկանց ներգրավվածության բարելավմանը:
Սույն աշխատաժողովը բաց է կիբերանվտանգության ոլորտում համապատասխան տեխնիկական աշխատանքային փորձ ունեցող շուրջ 25 մարդու համար, ովքեր կկարողանան քննարկել կիբերանվտանգության ոլորտում «GN4-3» աշխատանքային փաթեթի մանրամասները: «EaPConnect» ծրագրի գործընկերները կարող են դիմել և ստանալ ֆինանսական աջակցություն՝ միջոցառմանը մասնակցելու համար: Այլ շահագրգիռ կողմերի մասնակցությունը նույնպես ողջունվում է, բայց նրանք ստիպված կլինեն հոգալ իրենց ծախսերը:
«EaPConnect» ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանային հետազոտական և կրթական ցանց ստեղծել Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի համընդհանուր նպատակը թվային խզման մեղմացումը, ներտարածաշրջանային կապակցելիության բարելավումը և գլոբալ հետազոտական ու կրթական համագործակցություններում տեղի գիտաշխատողների, ուսանողների և գիտնականների մասնակցությունը դյուրացնելն է: