EaPConnect-ը նշանավորել է STEM ոլորտում առանձնացած կանանց Արևելյան գործընկերության երկրներից
Ամսաթիվ: 24/01/23
Ի նշանավորումն իր գործունեության առաջին տարվա ավարտի՝ «EU4Digital՝ Հետազոտական և կրթական համայնքների միացում» (EaPConnect) ծրագիրն առանձնացրել է չորս կանանց, որոնց փորձը նպաստում է իր գործընկերների հաջողությանը և այն հետազոտական ու կրթական կազմակերպություններին, որոնց նրանք աջակցում են։ Կարճ տեսանյութերում կանայք խորհրդածում են գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության կամ մաթեմատիկայի (STEM) ոլորտներում իրենց կարիերայի և այն մասին, թե ինչպես լավագույնս ոգեշնչել աղջիկների հետագա սերունդներին՝ մուտք գործելու նման ոլորտներ:
Ի սկզբանե սոցիալական ցանցերում ավելի լայն արշավի շրջանակներում «Մարտահրավերների հաղթահարում», «Կին դերային մոդելներ և մենթորներ», «Ինչու՞ է բազմազանությունը կարևոր», «Կանանց ցանցերի ուժը» և «Խոսքեր ապագա սերունդների համար» վերնագրերի ներքո թողարկված տեսահատվածները կարելի է դիտել EaPConnect-ի վեբկայքում հրապարակված հոդվածում:
«Իմ կարիերայի սկզբում ես հանդիպել եմ մեծքանակությամբ ոգեշնչող կանանց, ովքեր ցանցերի, վստահության և նույնականացման ու ծառայությունների ոլորտների պրոֆեսիոնալներ են», – հիշում է «EaPConnect» ծրագրի նախկին ղեկավար Իևա Մուրասկիենեն: «Նրանք բոլորը հարգանք են վայելում՝շնորհիվ իրենց գիտելիքների և փորձի, և ես ուզում էի մի օր նույնը զգալ, իմա՝ ազդեցություն թողնել»: EaPConect-ի գործընկեր LITNET-ում նախկինում որպես ՏՏ մասնագետ աշխատած, իսկ այժմ NORDUnet-ի ռազմավարության և քաղաքականության պատասխանատու Իևան ասում է, որ կանայք կարող են լինել հիանալի առաջնորդներ, կարող են հասնել իրենց ուզած նպատակին և նրանց պետք է քաջալերել, որ գիտակցեն՝ իրենք ունակ են «ստիպել ցանկացած տեխնոլոգիայի աշխատել որպես ժամացույց»:
«Ես խորապես համոզված եմ, որ երբ խոսքը վերաբերում է գիտությանը, գենդերային բազմազանությունը մի շարք առավելություններ ունի», – ասում է EaPConnect-ի գործընկեր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Ինֆորմացիայի տեսության և վիճակագրական մոդելների բաժնի ղեկավար Մարիամ Հարությունյանը։ Նրա փորձը ցույց է տալիս, որ բազմազանությունը բարելավում է արդյունավետության, ստեղծագործականության ու նորարարության մակարդակները և ապահովում, որ ուսումնասիրությունները արտացոլեն ավելի լայն փորձ ու տեսակետներ: Հակառակ կարծրատիպերին՝ «ես ապացուցել եմ, որ գիտությունը, դասավանդումը, ընտանիքը և այլ զբաղմունքները կարելի է համատեղել»։
EaPConnect-ի գործընկեր RENAM-ից Եկատերինա Մատենկոն սկզբում կարծում էր, որ կիբերանվտանգության ոլորտում կարիերան անհասանելի է Մոլդովայի փոքր քաղաքից սերող աղջկա համար: Երբ նա միացավ RENAM-ին, նրա մտահորիզոնն ընդլայնվեց, քանզի նա ծանոթացավ ՏՏ ոլորտի բազմաթիվ ճյուղերից հաջողակ կանանց հետ: «Այդժամ ես աջակցություն զգացի, տեսա օրինակներ և կարողացա ոգեշնչվել դրանցից», – ասում է նա: Եկատերինան կարծում է, որ կանացի ցանցերի աջակցությունը շատ կարևոր է այն աղջիկների համար, ովքեր վստահ չեն իրենց նպատակների իրատեսական լինելու մեջ, բայց խանդավառված են հասնելու դրանց:
Կովկասի համալսարանի (Վրաստան) պրոֆեսոր Իրմա Խաչիձեի համար վերապատրաստումը գենդերային անհավասարության նվազեցման և STEM-ում կանանց ներկայացվածության բարձրացման բանալիներից մեկն է: Նա ականատես է եղել, թե ինչպես են իր իգական սեռի ասպիրանտները STEM-ի նկատմամբ հետաքրքրություն ներշնչում այլ երիտասարդ կանանց շրջանում: Բայց նա ընդունում է, որ ԵՄ ծրագրերը և գործնական միջոցառումներն ու խորհուրդները, որոնք մեծացնում են ինստիտուցիոնալ և ազգային հանդիպումներում ու սիմպոզիումներում կանանց ներկայացվածությունը, նույնպես կարևոր գործոններ են: Նա կոչ է անում բոլոր աղջիկներին, ովքեր հավակնություն ունեն մուտք գործել STEM. «Սկսեք՝ անելով այն, ինչ անհրաժեշտ է, հետո այն, ինչ հնարավոր է, և հանկարծ կհայտնաբերեք, որ անում եք «անհնարինը»»:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: