EaPConnect-ի «ելակետային» հանդիպում՝ նվիրված էլ. առողջապահությանը

  • Ամսաթիվ: 27/01/21 մինչև 27/01/21
  • Կիսվել:

Նույնիսկ նախքան COVID-19-ը հասարակական կյանքի ավելի լայն հատվածներում տեղի էր ունենում անցում առցանց գործունեության, ներառյալ առողջապահության և բժշկության ոլորտներում: Մի շարք ազգային հետազոտական և կրթական ցանցեր (ԱՀԿՑ-ներ) աջակցում են էլեկտրոնային առողջապահության ծրագրերին կամ իրենց հաճախորդներին առաջարկում են էլեկտրոնային առողջապահության հետ կապված ծառայություններ: Ուսումնասիրելու համար, թե էլեկտրոնային առողջապահության որ թեմաները կարող են արդիական լինել և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնել ազգային հետազոտական և կրթական ցանցերի համար, ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Digital EaPConnect և GÉANT նախագծերը կազմակերպում են առցանց աշխատաժողով, որը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 27-ին, ԿԵԺ՝ 10:00-15:00-ին: Գրանցումն արդեն բաց է:

Այս «ելակետային» հանդիպումը մասնակիցներին հնարավորություն կտա ԱՀԿՑ-ներից լսել նրանց առկա փորձի և էլեկտրոնային առողջապահության ոլորտում նրանց ծրագրած կամ հավանական ջանքերի մասին:

Հանդիպման ընթացքում կգնահատվեն երեք հիմնական պահեր.

  • Էլեկտրոնային առողջապահության համար արդիական ո՞ր թեմաներն են այդպիսին նաև ԱՀԿՑ-ների համար (առաջին հերթին՝ ցանցերի, կիբերանվտանգության և վստահության ու նույնայկանացման ոլորտներում).
  • Ո՞ր թեմաներն են արդեն իսկ լավ լուսաբանված.
  • Կա՞ն արդյոք բացեր, որոնք արժանի են հետագա ուսումնասիրության:

Հիմնվելով գույքագրման արդյունքների և մասնակիցների հետաքրքրության վրա՝ հանդիպմանը կքննարկվեն հետագա հնարավոր քայլերը: Այն նախատեսված է անցկացնել ինտերակտիվ ձևաչափով, և դրան մասնակցելու համար հրավիրվում են բոլոր շահագրգիռ ԱՀԿՑ-ները:

Էլեկտրոնային առողջապահությանը նվիրված ելակետային հանդիպումը կանցկացվի երեք նստաշրջանով.

  1. Ընդհանուր եզրերի հաստատում. միջավայրի ձևավորում.
  2. Էլեկտրոնային առողջապահության ընդհանուր մարտահրավերները. պանելային քննարկում.
  3. Լավագույն պրակտիկաների քննարկում և հայացք ապագային:

Իմանալ ավելին

EU4Digital EaPConnect նախագիծը 2021 թվականի հունվարի 27-ին կազմակերպում է առցանց աշխատաժողով՝ ուսումնասիրելու, թե էլեկտրոնային առողջապահության որ թեմաները կարող են արդիական լինել և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնել ԱՀԿՑ-ների համար:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը