EaPConnect-ի «ելակետային» հանդիպում՝ նվիրված էլ. առողջապահությանը
Ամսաթիվ:
27/01/21
Նույնիսկ նախքան COVID-19-ը հասարակական կյանքի ավելի լայն հատվածներումտեղի էր ունենում անցում առցանց գործունեության, ներառյալ առողջապահության և բժշկության ոլորտներում: Մի շարք ազգային հետազոտական և կրթական ցանցեր (ԱՀԿՑ-ներ) աջակցում են էլեկտրոնային առողջապահության ծրագրերին կամ իրենց հաճախորդներին առաջարկում են էլեկտրոնային առողջապահության հետ կապված ծառայություններ: Ուսումնասիրելու համար, թե էլեկտրոնային առողջապահության որ թեմաները կարող են արդիական լինել և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնել ազգային հետազոտական և կրթական ցանցերի համար, ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Digital-ի EaPConnect և GÉANT նախագծերը կազմակերպում են առցանց աշխատաժողով, որը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 27-ին, ԿԵԺ՝ 10:00-15:00-ին: Գրանցումն արդեն բաց է:
Այս «ելակետային» հանդիպումը մասնակիցներին հնարավորություն կտա ԱՀԿՑ-ներից լսել նրանց առկա փորձի և էլեկտրոնային առողջապահության ոլորտում նրանց ծրագրած կամ հավանական ջանքերի մասին:
Հանդիպման ընթացքում կգնահատվեն երեք հիմնական պահեր.
Էլեկտրոնային առողջապահության համար արդիական ո՞ր թեմաներն են այդպիսին նաև ԱՀԿՑ-ների համար (առաջին հերթին՝ ցանցերի, կիբերանվտանգության և վստահության ու նույնայկանացման ոլորտներում).
Ո՞ր թեմաներն են արդեն իսկ լավ լուսաբանված.
Կա՞ն արդյոք բացեր, որոնք արժանի են հետագա ուսումնասիրության:
Հիմնվելով գույքագրման արդյունքների և մասնակիցների հետաքրքրության վրա՝ հանդիպմանը կքննարկվեն հետագա հնարավոր քայլերը: Այն նախատեսված է անցկացնել ինտերակտիվ ձևաչափով, և դրան մասնակցելու համար հրավիրվում են բոլոր շահագրգիռ ԱՀԿՑ-ները:
Էլեկտրոնային առողջապահությանը նվիրված ելակետային հանդիպումը կանցկացվի երեք նստաշրջանով.
Ընդհանուր եզրերի հաստատում. միջավայրի ձևավորում.
Էլեկտրոնային առողջապահության ընդհանուր մարտահրավերները. պանելային քննարկում.
Լավագույն պրակտիկաների քննարկում և հայացք ապագային:
EU4Digital-իEaPConnect նախագիծը 2021 թվականի հունվարի 27-ին կազմակերպում է առցանց աշխատաժողով՝ուսումնասիրելու, թե էլեկտրոնային առողջապահության որ թեմաները կարող են արդիական լինել և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնել ԱՀԿՑ-ներիհամար:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: