EU4Digital-ի ղեկավար կոմիտեում տրվել է «EaPConnect» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը

  • Ամսաթիվ: 07/10/20
  • Կիսվել:

2020թ. հոկտեմբերի 5-ին «EU4Digital» ծրագրի կազմակերպած բարձր մակարդակի հանդիպմանը ներկայացվել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և որպես «EaPConnect» հայտնի «EU4Digital՝ հետազոտական և կրթական համայնքների միացում» ծրագրի ձեռքբերումներն ու ապագա նպատակները: Ծրագրի երկրորդ հնգամյա փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված նստաշրջանը տեղի ունեցավ «EU4Digital» ծրագրի ղեկավար կոմիտեի՝ հոկտեմբերի 5-ից 9-ն անցկացված երկրորդ տարեկան նիստի շրջանակներում:

Ավելի քան 65 մասնակիցներին, ներառյալ Արևելյան գործընկեր երկրների նախարարությունների, ԵՄ պատվիրակությունների և ԵՄ հաստատությունների ներկայացուցիչներին ողջունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) (որը և ֆինանսավորում է «EaPConnect» ծրագիրը) միջսահամանային համագործակցության բաժնի ղեկավար Մաթյո Բուսկեն:

«Եթե մենք խոսում ենք արդյունավետ գործընկերության մասին, ապա կարծում եմ, որ սա լավ օրինակ է», – «EaPConnect» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ ասել է Մաթյո Բուսկեն՝ ամփոփելով դրա առաջին փուլի հիմնական ձեռքբերումները:

Ձեռքբերումներ և սպասումներ

DG CONNECT-ի (Կապի ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրինություն) և DG R&I-ի (Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինություն) ներկայացուցիչները ընդգծեցին մինչ օրս արձանագրված ձեռքբերումները և ծրագրի երկրորդ փուլից սպասումները. երկարաժամկետ կապի ապահովում, COVID-19-ի ընթացքում հետազոտական և կրթական համայնքների միջև սահուն փոխազդեցության ապահովում, ինչպես նաև ազգային հետազոտական և կրթական ցանցերի (ԱՀԿՑ-ներ) կողմից տրամադրված հատուկ ցանցերի, ծառայությունների և համագործակցության գործիքների՝ միջդիսցիպլինարությանը սատարելու ունակություն: Վերջինը կենսական նշանակություն ունի հետազոտությունների համար և գտնվում է առաջիկա «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի առանցքում:

Երկրորդ փուլի հիմնական նպատակներն են` միավորել Արևելյան գործընկերների և ԵՄ-ի հետազոտական և կրթական համայնքները, վերացնել նրանց միջև առկա թվային անջրպետը, ապահովել, որպեսզի ԱլԳ ուսանողներն ու հետազոտողները միջազգային նախաձեռնություններում և նախագծերում ներկայացված լինեն այնպես, ինչպես

ցանկացած մեկը Եվրոպայում: GÉANT-ի միջազգային հարաբերությունների ծրագրի ավագ ղեկավար Վերոնիկա Դի Լունան ներկայացրեց ակնարկ՝ շեշտելով, որ գործընկեր ազգային հետազոտական և կրթական ցանցերի (ԱՀԿՑ-ներ) կայունությունը կարևոր նշանակություն ունի սեփական հետազոտական և կրթական համայնքներին ու ազգային թվային օրակարգերին աջակցելու դրանց երկարաժամկետ կարողության համար: Կարևոր նշանակություն ունի նաև Ծրագրի արժեքի ու գործընկերների ձեռքբերումների մասին իրազեկվածության բարձրացումը:

GÉANT-ի գործադիր տնօրեն Էրիկ Հայզերը բացատրեց, թե ինչպես են ԱՀԿՑ-ներն ու GÉANT-ն աջակցում հետազոտոտություններին և կրթությանը, ինչպես նաև ավելի լայն հասարակությանը: Առաջիկա տարիներին ինչպես GÉANT-ի, այնպես էլ EaPConnect-ի ցանցերը օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների միջոցով բարելավելու ծրագրերը կօգնեն նվազեցնել թվային անջրպետը. «Երկու ծրագրերի ավարտին ԱլԳ երկրները հետազոտությունների և կրթության առումով կգտնվեն կապակցելիության միևնույն մակարդակում, ինչ մնացած Եվրոպան»:

Լրացուցիչ տեղեկատվություն

EU4Digital-ի ղեկավար կոմիտեի երկրորդ տարեկան նիստը կազմակերպվել էր «EU4Digital» ծրագրի կողմից՝ վիրտուալ նստաշրջանների շարքի տեսքով, որոնց շրջանակներում կատարվել է ծրագրի ներքո ձեռք բերված արդյունքների վերանայում, ինչպես նաև քննարկվել են թվային հատվածում Արևելյան գործընկերության առաջիկա գերակայությունները:

Այցելեք EaPConnect-ի, EU4Digital-ի և GÉANT-ի կայքէջեր:

Մամուլի հաղորդագրություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը