EaPConnect-ի գործընկերներն աջակցում են հետազոտություններին և կրթությանը COVID-19 համավարակի ժամանակներում

  • Ամսաթիվ: 17/04/20
  • Կիսվել:

Այնժամ, երբ գիտնականները ձգտում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում COVID-19-ը, և երբ բազմաթիվ երկրներում մարդիկ աշխատում կամ ուսում են ստանում տնից, հետազոտական և կրթական ազգային ցանցերը (NREN) տրամադրում են գործիքներ ու ծառայություններ՝ ի աջակցություն տվյալ գործողություններին: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EaPConnect ծրագրի գործընկերներն էլ բացառություն չեն և տարաբնույթ միջոցներով աջակցություն են ցուցաբերում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) իրենց համայնքներին:

Հետազոտությունների ակտիվացում

Մոլդովացի գիտնականները մուտք ունեն և վերլուծում են COVID-19-ի բուժմանը վերաբերող բժշկական տվյալները՝ շնորհիվ RENAM-ի (Մոլդովայի հետազոտական և կրթական ցանցերի ասոցիացիա): Ինտերնետային ցանցի ենթակառուցվածքի, համակարգչային մշակման և տվյալների պահպանման ապահովումը Քիշնևի շտապ բժշկական օգնության ինստիտուտի գիտնականներին հնարավորություն է տալիս օգտագործել DICOM (թվային պատկերապատում և հաղորդակցություն բժշկության մեջ) ցանցը` բժշկական պատկերների պահպանման ու փոխանցման համար: Նրանք համագործակցում են ԵՄ երկրներից միջազգային գործընկերների հետ և այդ փորձն օգտագործում են Մոլդովայի ներսում համագործակցության զարգացման համար: RENAM-ը նաև ակտիվորեն խթանում է PRACE (Գործընկերություն հանուն Եվրոպայում առաջադեմ հաշվարկային համակարգերի) սխեման՝ COVID-19-ի ազդեցության մեղմացմանն ուղղված առաջարկությունների արագացման համար: Կենսամոլեկուլային հետազոտությունների, կենսաինֆորմատիկայի, կենսամոդելավորման և համաճարակաբանական վերլուծության ոլորտներում գործող մոլդովացի գիտնականները կարող են դիմել իրենց գիտական գործունեության համար անհրաժեշտ կոմպյուտերային ռեսուրսների համար:

ASNET-AM-ը (Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին աջակցում է վիրուսի վարքագծի մոդելավորման նախապատրաստական աշխատանքներում: Նրանք սկսում են համագործակցել երկրի Առողջապահության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ` համավարակի արդյունքում սպասվող հետևանքները և դրա կրկնման հավանականությունը մոդելավորելու համար:

Վրաստանում GRENA-ն արձագանքեց մի շարք համալսարանների դիմումներին՝ ավելացնելով վերջիններիս վիրտուալ մեքենայական (ՎՄ) ռեսուրսները և օպտիմալացնելով դրանց կոնֆիգուրացիան:

Բելառուսում գիտնականներն արդեն իսկ ունեին բարձր արդյունավետության հաշվողական տեխնոլոգիաների օգտագործմամբ սպիտակուցային միացություններ սինթեզելու փորձ, իսկ BASNET-ն աջակցում է Ինֆորմատիկայի պրոբլեմների միացյալ ինստիտուտի (UIIP) կենսաինֆորմատիկայի մասնագետներին՝ COVID-19-ի դեմ պայքարի նպատակով հայտարարված Fastgrants նախաձեռնությանը ծրագրային առաջարկ ներկայացնելու համար:

EaPConnect-ի բոլոր գործընկերները ներկայում ուսումնասիրում են ԵՄ-ն ներկայացնող գործընկերների հետ համատեղ աշխատանքի այլ եղանակներ՝ էլեկտրոնային առողջապահությունն ու ախտորոշման, բուժման և կանխարգելման հետազոտությունները դյուրացնելու համար:

Առցանց հաղորդակցության և ուսուցման գործիքներ

Հետազոտական հաստատություններից զատ, որոնք արդեն իսկ օգտվում են NREN-ի կողմից մատուցվող գերարագ կապի միացումից ու առաջատար ծառայություններից, ճգնաժամի ամենասուր խնդիրներից մեկը տնից աշխատանքի և ուսման գործընթացների հնարավորության ապահովումն էր: EaPConnect-ի գործընկերներն արդեն իսկ մշակել են տեսակոնֆերանսային, վեբ կոնֆերանսային, էլեկտրոնային ուսուցման հարթակներ ու այլ առցանց գործիքներ, բայց դրանցից որոշներն իրենց առաջարկներում նոր հնարավորություններ են ավելացրել՝ հենց համավարակին արձագանքի շրջանակներում:

Հեշտ օգտագործելի eduMEET առցանց հանդիպումների գործիքը մշակվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող GÉANT (GN4-3) նախագծի շրջանակներում: Այն լայնորեն հասանելի է դարձել որպես առանձին գործիք կամ որպես openUp2U-ի մաս, որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Up2U ծրագրի հաջորդ սերնդի թվային ուսուցման միջավայրի կրճատ տարբերակն է: RENAM-ը ներկայում առաջարկում է eduMEET և openUp2U գործիքներն ու ակտիվորեն աշխատում է ուսումնական հաստատությունների շրջանում դրանց առաջխաղացման ուղղությամբ և աջակցություն է ակնկալում Մոլդովայի Հանրապետության կրթության, մշակույթի և հետազոտությունների նախարարության կողմից՝ ճգնաժամի ընթացքում շարունակական ուսուցման ապահովման համար: «URAN» ասոցիացիան (Ուկրաինա) EaPConnect-ի, Up2U-ի և GÉANT-ի աջակցությամբ արագորեն ներդրեց eduMEET գործիքը: Մարտի 24-ին գործարկվելուց երկու շաբաթվա ընթացքում գործիքն արդեն իսկ ներգրավում էր կանոնավոր օգտատերերի և ծանրաբեռնված ժամերին հավաքում էր շուրջ 100 միաժամանակյա օգտագործողի:

URAN-ը, RENAM-ը և ASNET-AM-ը նույնպես առաջարկում են գործիքներ, որոնք հիմնված են բաց ելքային կոդով BigBlueButton վեբ-կոնֆերանսային համակարգի վրա, որն eduMEET-ից տարբերվող գործառույթներ է առաջարկում: Ժողովների կառավարման URAN-ի մշակած «WebClass» առցանց գործիքը ձեռք բերեց մեծ ժողովրդականություն և այս ճգնաժամային շրջափուլում մեծացավ դրա օգտագործումը: ASNET-AM-ն առաջարկում է թեթև գործիք (meet.asnet.am

նախատեսված հանդիպումների համար, առավել ընդգրկուն գործիք (barev.asnet.am)՝ նախատեսված կոնֆերանսների համար, և էլեկտրոնային ուսուցման գործիք (edu.asnet.am)՝ հիմնված Moodle-ի վրա: BigBlueButton-ն ու Zoom-ն անցել են GRENA IT ակադեմիայի փորձարկումը՝ նախքան իրենց էլեկտրոնային ուսուցումը WEBEX տեղափոխելը: BASNET-ը զբաղվել է տեխնիկական հարցերով, որոնք թույլ կտան առցանց հանդիպումներ անցկացնել Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԲԳԱԱ) նախագահությունում:

Ադրբեջանում հիմնական ուշադրությունը դարձվել է ուսուցման նոր ձևերի, այդ թվում՝ հեռավար ուսուցման մշակման և կիրառման ու ինտերակտիվ ուսուցման հնարավորությունների օգտագործման վրա: Այս օրերին «AzScienceNet» NREN-ն Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի իր կորպորատիվ գիտական ցանցում հեռավար ուսուցման կենտրոն է տեղակայել: Նախիջևանի պետական համալսարանի (ՆՊՀ) դոկտորանտները ճգնաժամի օրերին համակարգն օգտագործում են առցանց դասախոսությունների համար: Մտադրություն կա ստեղծել հեռավար կրթության ծառայություն, որը արժեքավոր ներդրում է ունենալու երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանի կրթական համակարգի նորարարական զարգացման գործում:

Այլ նախաձեռնություններ

GRENA-ն ոչ միայն օժանդակում է համալսարաններին՝ էլեկտրոնային ուսուցման և տեսակոնֆերանսների հետ կապված տեխնիկական խնդիրների լուծման գործում, այլ նաև օգնում է ազգաբնակչությանը՝ հետևել Վրաստանում և ամբողջ աշխարհում COVID-19-ի հետ կապված իրավիճակի մասին թարմացումներին՝ մի քանի լրատվական կազմակերպությունների ու լրատվական գործակալությունների համար հասանելիության և ՎՄ ռեսուրսների ավելացման միջոցով:

Բելառուսն ավելի ուշ է տուժել, քան շատ այլ երկրներ. այստեղ միայն ապրիլի սկզբին են սկսվել փակումներն ու սահմանափակումները: Այնուամենայնիվ, «BASNET» NREN-ի աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններից մեկը «Երաժշտական թերապիա» առցանց համերգներն են, որոնք ուսումնական ժամանց են ապահովում բնակչության առավել լայն շրջանակների համար:

Հետազոտությունների և կրթության շարունակականության ապահովում

Մինչ կոմերցիոն ինտերնետ պրովայդերները ջանք չեն խնայում թողունակության պահանջարկի ապահովման հարցում, NREN-ներն ապահովված են բավարար կարողություններով` կրիտիկական հետազոտությունների շարունակականությունն ապահովելու համար: Նույնիսկ այն պարագայում, երբ EaPConnect-ի գործընկերների աշխատակիցները կարանտինի պայմաններում ապահով կերպով աշխատում են տնից, բոլոր գործընկերներն ապահովում են իրենց գերարագ լայնաշերտ ցանցերի և ծառայությունների անխափան աշխատանքը, ինչը կենսական նշանակություն ունի իրենց երկրների հետազոտական համայնքների աշխատանքի համար:

«EaPConnect» ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանային հետազոտական և կրթական ցանց ստեղծել Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի համընդհանուր նպատակը թվային խզման մեղմացումը, ներտարածաշրջանային կապակցելիության բարելավումը և գլոբալ հետազոտական ու կրթական համագործակցություններում տեղի գիտաշխատողների, ուսանողների և գիտնականների մասնակցությունը դյուրացնելն է:

Նյութը՝ EapConnect-ի կայքումԿորոնավիրուս. Եվրոպական միությունն իր Արևելյան գործընկերների կողքին է

Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Ա…

Իմանալ ավելին

Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում

Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակ…

Իմանալ ավելին

Ցուցադրել բոլորը