2020 թ.-ի մարտի 3-ից 4-ը Բելգրադում (Սերբիա) կայացավ Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խմբի (IRB EWG) 9-րդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա), ինչպես նաև ԵՄ անդամ մի շարք պետությունների (Չեխիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովենիա, Շվեդիա, Ռումինիա) ու Սերբիայի ներկայացուցիչները:
Հանդիպումը բոլոր երեք տարածաշրջանները (ԱլԳ, ԵՄ և Արևմտյան Բալկաններ) ներկայացնող մասնակիցներին ծանրակշիռ հնարավորություն ընձեռեց՝ լայնաշերտ ցանցի զարգացման ուղղությամբ իրենց ընթացիկ նախագծերը ներկայացնելու և այս առնչությամբ իրենց տեսակետներով ու տեսլականներով կիսվելու համար:
Հանդիպման հիմնական արդյունքն աշխատանքային խմբի փորձագետների կողմից Արևելյան գործընկերության երկրների համար էլեկտրոնային հաղորդակցության ազգային կարգավորող մարմինների գնահատման մեթոդաբանության ընդունումն էր: Սույն մեթոդաբանությունը մշակվել է որպես մի գործիք, որն «EU4Digital» ծրագրի ներքո ստեղծվել է Արևելյան գործընկերության երկրների համար՝ նպատակ ունենալով էլեկտրոնային հաղորդակցության անկախ ազգային կարգավորող մարմին (ԱԿՄ) հիմնադրել այնտեղ, որտեղ այդպիսին չկա, կամ գնահատել գոյություն ունեցող ԱԿՄ-ների անկախությունը, ինչն, իր հերթին, ԱԿՄ-ի համար ինքնագնահատման ուղեցույց կծառայի յուրաքանչյուր անգամ, երբ այդպիսի անհրաժեշտություն առաջանա: