Արդեն բաց է Արևելյան գործընկերության Էլեկտրոնային ենթակառուցվածքների 2019 թվականի համաժողովի համար գրանցումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ից 26-ը՝ մայրաքաղաք Երևանում:
Համաժողովն այս տարի կանցկացվի «Կապ մշակույթի հետ» խորագրի ներքո:
Մասնակցության համար հրավիրվում են քաղաքականություն իրականացնող, հետազոտություններ ղեկավարող անձինք, ցանցերի ընդլայնման, մշակութային ժառանգության և գիտության ու կրթության համար բարձրորակ հաշվիչ համակարգերի ոլորտային փորձագետներն, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են համաժողովի թեմաների ուսումնասիրությամբ:
Նշված թեմաների թվում կլինեն էլեկտրոնային ենթակառուցվածքների հավելվածները, ազատ և էլեկտրոնային գիտությունը, կիբերանվտանգությունը, մեքենայական ուսուցումն ու արհեստական բանականությունը, ամպային տեխնոլոգիաները կամ ենթակառուցվածքները՝ որպես ծառայություն, թվային գրադարաններն ու մշակութային ժառանգության թվայնացումը:
Գրանցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ:
Համաժողովը կազմակերպվում է «EaPConnect» («Արևելյան գործընկերության Connect») նախագծի կողմից՝ որպես վերջինիս նպատակի բաղկացուցիչ, այն է՝ փոխկապակցել ԵՄ-ի և նրա արևելյան գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետազոտական ու կրթական համայնքները: