Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ճանապարհ է հարթում տարածաշրջանում թվային փոխակերպման համար
Ամսաթիվ: 16/12/21
2021 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, Եվրոպական միության ներկայացուցիչները և վերջինիս անդամ երկրների պետությունների կամ կառավարությունների ղեկավարները:
Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդներն ընդունեցին համատեղ հռչակագիր, որում վերահաստատեցին նախորդ գագաթնաժողովներում և երկկողմ համաձայնագրերում իրենց ստանձնած հանձնառությունները, ինչպես նաև դրանք առաջ տանելու վճռականությունը: «Այս ճանապարհին մեր հավակնոտ բարեփոխումների օրակարգը և ընդլայնված համագործակցությունը շարունակում են լինել առաջընթացի և աջակցության անհրաժեշտ պայմանը. տարածաշրջանում բարեկեցության մակարդակի բարձրացում և խաղաղության, կայունության ու դիմակայունության ամրապնդում, հատկապես՝ COVID-19 համավարակի համատեքստում», – ասված է հռչակագրում:
Փաստաթուղթը նաև ընդգծում է թվային փոխակերպման կարևորությունը և ԵՄ-ի հանձնառությունը այս ոլորտում. «Մենք կձգտենք արագացնել թվային փոխակերպումը, ներառյալ ներդրումները թվային ենթակառուցվածքների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում։ Հիմնվելով տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի վրա՝ մենք կշարունակենք ուսումնասիրել միջազգային ռոումինգի միասնական տարածքի, ներառյալ ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև ռոումինգի սակագների տնտեսապես կայուն նվազեցման հնարավորությունը»:
Հռչակագրում թվարկված են կայուն թվային փոխակերպման հիմնական ոլորտները՝ հաստատելով 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար Արևելյան գործընկերության առաջնահերթություններում սահմանված նպատակները.
Նախ՝ անհրաժեշտ է ամրապնդել էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների անվտանգությունը, շարունակել պետական կառավարման և մասնավոր հատվածի դերակատարների թվայնացումը, ինչպես նաև իրականացնել ներդրումներ թվային նորարարությունների և թվային հմտությունների խթանման ուղղությամբ:
Հռչակագիրը սահմանում է նաև հետևյալ նպատակը. ԱլԳ տնային տնտեսությունների 80%-ը պետք է ունենան մատչելի գերարագ ինտերնետի հասանելիություն, իսկ հանրային ծառայությունների 80%-ը պետք է առցանց հասանելի լինեն փոխգործելիության հարթակների միջոցով: Այլ նպատակներից են՝ չորս գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև փոխադարձաբար ճանաչված թվային ստորագրությունները, ինչպես նաև թվային կրթական հարթակի ստեղծման միջոցով ԱլԳ մեկ միլիոն քաղաքացիների թվային կարողությունների ամրապնդումը:
Հռչակագրում նաև խոսք է գնում Տարածաշրջանային ռոմինգի համաձայնագրի (ՏՌՀ) և Տարածաշրջանային սպեկտրի համաձայնագրի (ՏՍՀ) իրականացացմանն աջակցության մասին. «Աջակցություն կցուցաբերվի գործընկեր երկրների միջև և, անհրաժեշտության դեպքում, ԵՄ-ի հետ ռոումինգի և սպեկտրի համաձայնագրերի իրականացմանը»: Փաստաթղթում նաև նշվում է, որ էապես կնվազեն միջազգային ռոումինգի մանրածախ գները, ինչպես նաև կապահովվի 5G ցանցերի աշխատանքը՝ շնորհիվ ԵՄ-ի հետ համաձայնեցված և համակարգված մոտեցման հետ։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային առևտրին, հռչակագրում ասվում է, որ զգալիորեն կավելանա ԵՄ-ի հետ անդրսահմանային էլեկտրոնային առևտուրը, ինչպես նաև կստեղծվեն չորս թվային տրանսպորտային միջանցքներ:
Զգալի ներդրումներ կուղղվեն նաև բարձր արդյունավետությամբ թվային ստարտափներին աջակցմանը:
Վերջապես, հռչակագիրը ներառում է տարածաշրջանի կիբերդիմակայունության և կիբերանվտանգության ամրապնդման, ինչպես նաև ինստիտուցիոնալ, քաղաքական և օրենսդրական շրջանակների խթանման ծրագիրը:
Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ իրենք անհամբեր սպասում են 2023 թվականին կայանալիք Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովին, որը կլինի «նոր սերնդի առաջնահերթությունների և նպատակների իրականացման գնահատման և վերանայման առաջին հանգրվանը»:
Մեր կայքում օգտագործվում են քուքիներ՝ կայքի հետ Ձեր աշխատանքը բարելավելու, կայքի նավիգացիայի արագացման և կայքի օգտագործումը վերլուծելու համար: Սեղմելով «Ընդունել բոլոր քուքիները» կոճակի վրա՝ Դուք համաձայնություն եք տալիս մեր կողմից քուքիների օգտագործմանը:
Մեր կողմից օգտագործվող քուքիների մասին ավելին իմանալու կամ Ձեր քուքիների կարգավորումները փոփոխելու համար ծանոթացեք Քուքիների քաղաքականությանը:
Ֆունկցիոնալ քուքիներ
Ֆունկցիոնալ քուքիները կարևոր են կայքի գործառնության համար: Այս քուքիները մեզ օգնում են նաև չափել կայքի կատարողականը և բարելավել կայքի հետ Ձեր աշխատանքը, ինչպես նաև հիշել Ձեր կողմից ընտրած յուրաքանչյուր կարգավորում:
If you disable this cookie, we will not be able to save your preferences. This means that every time you visit this website you will need to enable or disable cookies again.
Գովազդային / Թիրախավորման քուքիներ
Գովազդային / թիրախային քուքիները մեր կողմից օգտագործվում են օգտվողի գործողություններին և այցելություններին հետևելու համար, որպեսզի մենք կարողանանք մատուցել ավելի անհատականացված ծառայություն: Գովազդային քուքիների դեպքում դրանք սահմանվում են երրորդ կողմերի կողմից, որոնց հետ մենք իրականացնում ենք գովազդային արշավներ: Այդ քուքիները մեզ թույլ են տալիս մատուցել Ձեզ վերաբերող գովազդներ: Սրանք ընտրովի քուքիներ են, և օգտատերերը ցանկացած պահի կարող են հրաժարվել դրանցից: