Մայիսի 21-ին EU4Digital-ը կազմակերպում է էլեկտրոնային կոմերցիային նվիրված վիրտուալ իրազեկման միջոցառում՝ «Էլեկտրոնային կոմերցիայի փոփոխությունները 2021-ին և դրանից հետո. ի՞նչ կարելի է ակնկալել և ինչպե՞ս նախապատրաստել արևելյան գործընկեր երկրներին» թեմայով:
Հանդիպման հիմնական նպատակն է լրացուցիչ տեղեկություններ փոխանցել հեռավար վաճառքների ոլորտում փոփոխությունների ու նոր կանոնների վերաբերյալ, որոնք ուժի մեջ են մտնելու 2021 թ. հուլիսի 1-ից՝ էլեկտրոնային կոմերցիայի համար ԱԱՀ-ի մասին Եվրոպական հանձնաժողովի 2021թ. փաթեթի շրջանակներում: Բացի այդ, մի քանի դեպքերի ուսումնասիրությունների միջոցով էլեկտրոնային կոմերցիայի շահագրգիռ կողմերին ցույց կտրվի, թե ինչպես կարելի է նախապատրաստվել առաջիկա փոփոխություններին: Մասնավորապես, միջոցառումը կկենտրոնանա հետևյալ թեմաների վրա.
- ԵՄ էլեկտրոնային կոմերցիայի միջավայրը ձևավորող միտումներն ու շարժիչ ուժերը.
- ԵՄ էլեկտրոնային կոմերցիայի փաթեթը, առաջիկա փոփոխություններն ու մարտահրավերները.
- Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի դերակատարների կողմից ձեռնարկման ենթակա գործողությունները. ի՞նչ անել և ինչպե՞ս նախապատրաստվել.
- Դեպքերի ուսումնասիրություններ՝ նախապատրաստվելու համար. օրինակներ EU4Digital-ից և ոչ միայն:
Ինչո՞ւ է այսօր իրազեկված լինելն ու նոր կանոններին նախապատրաստվելը հատկապես արդիական Էլեկտրոնային կոմերցիան դարձել է կարևոր գործարար ուղղություն. ավելի ու ավելի շատ ընկերություններ են իրենց արտադրանքն առցանց վաճառելու համար թվային անցում կատարում, քանի որ մարդիկ, առավել քան երբևէ, հակված են ապրանքներ գնել համացանցում: 2021թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում հեռավար վաճառքների մասին ԵՄ նոր կանոնները: Բնականաբար, ԵՄ անդամ երկրներն ակնկալում են, որ այս կանոնները պետք է հաշվի առնվեն և հետևվեն իրենց բոլոր առևտրային գործընկերների, ներառյալ ԵՄ տարածքից դուրս գործող բիզնեսների կողմից: Փոփոխությունները ծանրոցների առաքմամբ զբաղվող ընկերություններին, մաքսային և հարկային մարմիններին, առցանց խանութներին և վաճառողներին ստիպում են հարմարվել՝ խուսափելու համար անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի այնպիսի բարդություններից, ինչպիսիք են տուգանքները

Պատկեր 1. Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում 2021թ. փոփոխությունների ընդհանուր տեսքը
Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի ավելի քան հարյուր շահագրգիռ կողմեր՝ արևելյան գործընկեր երկրներից, այդ թվում՝ նախարարությունների, մաքսային մարմինների, փոստային օպերատորների, առցանց խանութների, գործարար ասոցիացիաների, ինչպես նաև ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչներ ու EU4Digital-ի աշխատանքային խմբի անդամներ և վիրտուալ պահեստի պիլոտային ծրագրի մասնակիցներ:
Հանդիպումը կվարի EU4Digital-ի թիմը: Այն կընթանա հետևյալ բանախոսների զեկուցումների և հարցուպատասխանների շուրջ.
- Վալտեր Տրեզեկ, Համաշխարհային փոստային միության խորհրդատվական կոմիտեի նախագահ և Ecommerce Europe-ի էլեկտրոնային լոգիստիկայի աշխատանքային խմբի փոխնախագահ.
- Ֆլորիան Սայկել, Էլեկտրոնային կոմերցիայի գերմանական ասոցիացիայի գլխավոր տնօրեն.
- Յան Հիտել, Joresco-ի գործադիր տնօրեն և GS1 Lithuania-ի խորհրդի անդամ.
- Վլադիմիր Աբրամիչև, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Թվային ռազմավարության թիմի ղեկավար:
Եթե ցանկանում եք մասնակցել տվյալ միջոցառմանը, խնդրում ենք մինչև 2021 թ. մայիսի 20-ը գրանցվել այս հղումով: Ձևաթուղթը լրացնելուց հետո EU4Digital-ը ձեզ կուղարկի օրացույցային հրավեր՝ միջոցառմանը միանալու ակտիվ հղումով:
Լրացուցիչ տեղեկություններ: Միջոցառումը կազմակերպվում է էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում կապերի հաստատման միջոցառումների շրջանակներում: Բաժանորդագրվեք լրատուին՝ մշտապես տեղեկացված լինելու համար: