էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային գործողություն՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Գերմանիայի միջև. ինչպե՞ս է EU4Digital-ի նախաձեռնությունը նպաստում էլեկտրոնային կոմերցիայի ծավալների ավելացմանը

  • Ամսաթիվ: 05/02/21
  • Կիսվել:

Բիզնեսներն ու հաճախորդներն ապրանքներ և ծառայություններ գնելու և վաճառելու համար տեղափոխվում են առցանց տիրույթ, և այս միտումն ամրապնդվում ու ավելի ծայրահեղ դրսևորում է ստանում COVID-19 համավարակի պայմաններում: Առցանց տիրույթ տեղափոխվելիս բիզնեսները բախվում են երկու հիմնական մարտահրավերի. առցանց միջավայրում ապրանքները ներկայացնելու համար լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն և առցանց միջավայրում գործելու համար նոու-հաուի ու հմտությունների բացակայություն: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն 2021 թ.-ին շրջանառության մեջ է դնում էլեկտրոնային կոմերցիայի ԱԱՀ-ի փաթեթ, որը փոխում է էլեկտրոնային կոմերցիայի գործընթացները, իսկ դրանց մասին գործարարներն ու կառավարությունները սահմանափակ տեղեկացվածություն ունեն: Այս նոր իրականության պայմաններում արևելյան գործընկեր երկրները աջակցության կարիք ունեն էլեկտրոնային կոմերցիայի անցնելու և դրան հարմարվելու համար:

Էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ EU4Digital-ի ուսումնասիրության նախադրյալները

ԵՄ-ն, որը ներկայումս ապրանքների երկրորդ խոշորագույն միջսահմանային գնորդն է, սահմանել է էլեկտրոնային կոմերցիայի իր սեփական կանոնները, գործընթացները, նոու-հաուն և շահագրգիռ կողմերի հետ փոխազդեցության ուղիները: Բնականաբար, անդամ երկրներն ակնկալում են, որ այս կանոնները պետք է հաշվի առնվեն և ի գիտություն ընդունվեն իրենց բոլոր առևտրային գործընկերների, ներառյալ ԵՄ-ն չներկայացնող բիզնեսների կողմից: Հակառակ դեպքում, տարբեր կանոնները ստեղծում են տարաբնույթ խոչընդոտներ, որոնք բարդացնում են էլեկտրոնային կոմերցիայի գործարքների իրականացումը:

Նման բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ներդաշնակեցնել թվային միջավայրն արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև: Սա ներառում է էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգի ներդաշնակեցումը և ԵՄ օրենսդրության ու ստանդարտների հետ մոտարկումը: Այդ պատճառով EU4Digital-ը մշակեց ելակետային զեկույց և առաջարկություններ` ուղեցույց ապահովելով արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցմանը երեք ոլորտներում` էկոհամակարգ, իրավական դաշտ և ստանդարտներ:

Հաջորդ քայլը. պիլոտային գործողության գործարկում՝ էլեկտրոնային կոմերցիայի հոսքերի ծավալներն ավելացնելու համար

Արևելյան գործընկեր երկրներում իրավիճակի գնահատման ընթացքում EU4Digital-ը վեր հանեց միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի համար հետևյալ մարտահրավերները.

  • ԵՄ տարածքում գործող խոշոր առևտրային հարթակները հասանելի են արևելյան գործընկեր երկրներում, բայց դրանք սովորաբար չեն օգտագործվում այնպիսի պատճառներով, ինչպիսիք են՝ տեղեկացվածության պակասը և ԵՄ շուկա մուտք գործելու բարձր գինը.
  • Միջսահմանային առևտրի համար նախատեսված տեղական առևտրային հարթակներն արևելյան գործընկեր երկրներում սովորական երևույթ չեն և հարմարեցված չեն ԵՄ հաճախորդների պահանջներին.
  • Միջսահմանային վաճառքի առաքման միջին ժամանակն արևելյան գործընկեր երկրներում ավելի երկար է, քան ԵՄ-ում:

Այս պատճառներն են EU4Digital-ին դրդել, որպեսզի վերջինս փնտրի հնարավոր լուծում, որը կնպաստի էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգի ամրապնդմանը և էլեկտրոնային կոմերցիայի ծավալների ավելացմանը: Էլեկտրոնային կոմերցիայի գործունեության շրջանակներում մշակված առաջարկություններից մեկն ընտրվել է, որպեսզի պիլոտային լուծում դառնա առաջացած մարտահրավերները հաղթահարելու համար: Պիլոտային լուծման էությունը կայանում է տեղական ապրանքների ազգային վիրտուալ պահեստներ / շտեմարաններ ստեղծելու մեջ՝ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի դերակատարներին կապելու համար, որպեսզի նրանք կարողանան ավտոմատ կերպով տեղեկատվություն փոխանակել վաճառքի, մաքսային ծառայությունների և առաքման վերաբերյալ (տե՛ս ստորև ներկայացված նկարը):

This image has an empty alt attribute; its file name is Figure-1-1024x182.jpg

Պատկեր 1. Էլեկտրոնային կոմերցիայի լուծում՝ վիրտուալ պահեստ

Վիրտուալ պահեստը կօգնի մանրածախ առևտրականներին, առևտրային հարթակներին, առաքման օպերատորներին և մաքսային մարմիններին՝ արտադրանքը արտերկրում վաճառքի դնելու և միջսահմանային առաքում իրականացնելու ժամանակ: Մասնավորապես, լուծումը կունենա հետևյալ առավելությունները.

  • Մանրածախ վաճառքով զբաղվողներ. ծախսերի և ժամանակի արդյունավետություն: Բիզնեսներն իրական ժամանակում կառավարում են միասնական վիրտուալ պահեստում իրենց պաշարները, որն առևտրային հարթակներն իրենք կարող են օգտագործել ապրանքները վաճառքի տեղադրելու համար.
  • Առևտրային հարթակներ. վստահություն և աճ: Թույլ տալով ինտերֆեյսերում ապրանքների ցուցադրումը՝ վիրտուալ պահեստը ծառայում է որպես հուսալի և իրական ժամանակի տվյալների շտեմարան, որն առևտրային հարթակներին հնարավորություն է տալիս ընդլայնել իրենց ապրանքային պորտֆոլիոն:
  • Փոստային օպերատորներ. ժամանակին առաքում և որակ: Վաճառքի իրականանալուն պես առևտրային հարթակները վիրտուալ պահեստին ծրագրային ինտերֆեյսի (API) միջոցով ծանուցում են ուղարկում, որպեսզի ազգային փոստային ծառայությունը ժամանակին նախաձեռնի միջսահմանային փոխադրման ընթացակարգերը և 72 ժամվա ընթացքում առաքի ապրանքները.
  • Վերահսկող մարմիններ. ապրանքների թափանցիկություն / որակ: Տվյալների շտեմարանը հիմք է ապահովում տեղական արտադրանքի որակի վերահսկման և ցուցակագրման համար:

Պիլոտային գործողության լրացուցիչ նպատակն արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի դերակատարների նախապատրաստումն է 2021 թ.-ից ԵՄ-ում ներդրված էլեկտրոնային կոմերցիայի ԱԱՀ փաթեթին: Պիլոտային երկրները հավելյալ տեղեկություններ կստանան առաջիկա փոփոխությունների մասին (տե՛ս ստորև բերված նկարը) և աջակցություն կստանան հետևյալ փոփոխություններին պատրաստվելու համար.

  1. Պարտադիր էլեկտրոնային մաքսային հայտարարագիր.
  2. 2021 թվականի հուլիսից բոլոր ծանրոցային օպերատորների համար իջեցված մաքսային վճարների տվյալների մատչելիություն.
  3. Ներդաշնակեցված նույնականացուցիչ (ID), որը ծանրոցում նշված բոլոր նույնականացուցիչները կապում է ներսում պահվող իրերի հետ:
This image has an empty alt attribute; its file name is Figure-2-1-1024x464.jpg

Պատկեր 2. Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում 2021 թ.-ին նախատեսվող փոփոխությունների համատեսքը

Էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային գործողությունը մեկնարկել է 2021 թ.-ի հունվարին՝ պիլոտային երկրների հետ հանդիպմամբ

Հետևելով էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային գործողության գաղափարին՝ Եվրոպական հանձնաժողովը որպես պիլոտային երկրներ հաստատեց Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի թեկնածությունը: Պիլոտային երկրների առաջին աշխատանքային հանդիպումը կազմակերպվեց նրանցից պաշտոնական հաստատման նամակները ստանալուց հետո, որով վերջիններս հաստատում էին իրենց մասնակցության պատրաստակամությունն ու պատրաստությունը: Հանդիպման ընթացքում EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի թիմը՝ առաջատար փորձագետ պրն. Վալտեր Տրեզեկի հետ միասին, ներկայացրեցին.

  • Էլեկտրոնային կոմերցիայի գործողությունը, դրա ժամանակացույցը և ակնկալվող արդյունքները / ելքերը.
  • Պիլոտավորման հղացքը և շրջանակը.
  • Մասնակից կողմերի օգուտները.
  • Ժամանակացույցը:

Ի՞նչ է լինելու հաջորդիվ

EU4Digital-ը սկսել է տեխնիկական հանդիպումներ անցկացնել յուրաքանչյուր պիլոտային երկրի նշանակված աշխատանքային խմբերի հետ: Աշխատանքային խմբերում ներգրավված են.

  • Պիլոտային երկրում համակարգող հաստատությունը.
  • Վիրտուալ պահեստի սեփականատերը.
  • Առցանց մանրածախ առևտրականները.
  • Ազգային փոստային ծառայությունը.
  • Մաքսային մարմինները:

Այս հանդիպումների ընթացքում մասնակիցները քննարկում են պիլոտային ծրագրի իրականացման պահանջները, արևելյան գործընկեր երկրներում ապրանքների ցուցակագրման և միջսահմանային առաքման վիճակը:

Արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիայի ծավալներն ավելացնելու համար EU4Digital-ը Գերմանիային՝ որպես ԵՄ անդամ երկրի, առաջարկել է գերմանական առևտրային տարածք(ներ)ում ներկայացնել արևելյան գործընկեր երկրների մանրածախ առևտրով զբաղվողների ապրանքները: EU4Digital-ը համագործակցում է գերմանական ասոցիացիայի հետ, որը Ecommerce Europe-ի անդամ է, և որին աջակցում են ավելի քան 30,000 գերմանական ՓՄՁ-ներ: Քանի որ պիլոտային գործողության տիրույթը ներառում է վիրտուալ պահեստում ապրանքների ցուցակագրման համար ԵՄ ստանդարտների կիրառումը, դրա ավարտից հետո լուծումը կարող է տեղայնացվել ԵՄ այլ անդամների և արևելյան գործընկեր երկրների, ինչպես նաև Համաշխարհային փոստային միության կազմում ընդգրկված նույն չափորոշիչներն օգտագործող մինչև 192 երկրի միջև միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի համար:

Ավարտված պիլոտային գործողությունը արևելյան գործընկեր երկրների համար կհանգեցնի երկու հիմնական արդյունքի.

  • Պիլոտային գործողության ընթացքում օգտագործված (մշակված) վիրտուալ պահեստի փոխանցում.
  • Առաջարկությունների ներկայացում արևելյան գործընկեր երկրներում լուծման (վիրտուալ պահեստ) լիարժեք ներդրման համար` գործընկեր երկրների միջև և ԵՄ-ի հետ էլեկտրոնային կոմերցիան խթանելու նպատակով:

Հաջողակ պատմություններ

Հայկական գուլպաների վաճառք Գերմանիայում. «EU4Digital»-ը՝ eCommerce-ի միջոցով ԵՄ շուկան մոտեցնում է հայ գործարարին

Հայկական «Զիլ գուլպաներ» բրենդը ներկայացել է Գերմանական eBay վաճառքի օնլայն հարթակում պարզ ու արագ եղանակով: Ա…

Իմանալ ավելին

Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում

Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոցի դասասենյակներից մեկում շուրջ 15 դպրոցականներ կպած են իրենց համակ…

Իմանալ ավելին

Ցուցադրել բոլորը