էլեկտրոնային առաքումը՝ գործնականում. EU4Digital-ի վիրտուալ ճանաչողական այցն անդրադարձել է լուծումներին ու հնարավորություններին

  • Ամսաթիվ: 13/10/20
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրը հոկտեմբերի 9-ին անցկացրեց էլեկտրոնային առաքման վերաբերյալ վիրտուալ ճանաչողական այց: Միջոցառման նպատակը մասնակիցներին «Էլեկտրոնային առաքում» (eDelivery) լուծման հետ ծանոթանացնելը, վերջինիս նպատակներին, արժեքին ու օգուտներին հաղորդակից դարձնելը, ինչպես նաև դրա գործնական կիրառության մասին ավելի լավ պատկերացում փոխանցելն էր:

«EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի տարեկան ժողովի շրջանակներում անցկացված միջոցառմանը հավաքվել էին արևելյան գործընկեր վեց երկրների թե պետական, թե մասնավոր հաստատություններում աշխատող ավելի քան 45 մասնակիցներ, այդ թվում՝ միջսահմանային էլեկտրոնային առևտրի ոլորտում աշխատող պաշտոնատար անձինք, EU4Digital-ի «Էլեկտրոնային առաքում» պիլոտային ծրագրի մասնակիցներ և դիտորդներ, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր:

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեղեկանալ eDelivery-ի մասին անմիջապես ոլորտի մասնագետներից և վիրտուալ այցելություններ կատարել եվրոպական տարբեր երկրներ ու կազմակերպություններ, այդ թվում` CEF Digital, e-CODEX, OpenPeppol և Հանրային և ֆինանսների կառավարման նորվեգական գործակալություն:

Այցը սկսվեց eDelivery-ի ներկայացմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի Ինֆորմատիկայի հարցերով գլխավոր տնօրինության (DG DIGIT) շահագրգիռ կողմերի կառավարման բաժնի աշխատակից Ինես Դա Կոշտայի մատուցմամբ: Այդ շրջանակներում բացատրվեց, թե շահագրգիռ կողմերի համար ինչպիսի ծառայություններ և աջակցության ձևեր գոյություն ունեն: Ներկայացման ժամանակ ընդգծվեց, որ թեև eDelivery-ի կառուցվածքային տարրերը մշակվել են ԵՀ-ի կողմից, դրա չափորոշիչներն ու տեխնիկական պայմաններն ազատ են անվճար օգտագործման համար, իսկ անհրաժեշտ ողջ ծրագրակազմը հասանելի է բաց աղբյուրներում:

Այցը շարունակվեց արդարադատության ոլորտում eDelivery-ի օգտագործման դեպքի ներկայացմամբ, ինչպես նաև e-CODEX-ի վերաբերյալ նստաշրջանով, որոնք անցկացվեցին մշտական փորձագիտական աշխատանքային խմբի նախագահ Ֆրենկ Վուդի և e-CODEX-ի բիզնես խորհրդատու Հուբ Մոելկերի կողմից: Նրանք նախանշեցին, թե ինչպես է e-CODEX նախագիծը թվային միջսահմանային տվյալների փոխ

համակարգերում: Նստաշրջանը վարում էր OpenPeppol ասոցիացիայի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սթիվեն Գրեհեմը: Նա նշեց, որ նախորդ տարի Peppol ցանցում իրականացվել է ավելի քան 150 միլիոն բիզնես գործարք, և որ Peppol ցանցի ակտիվ օգտագործողների թիվը հասել է 300000-ի: Վերջիններիս թվում են Ուկրաինայի և Լեհաստանի միջև EU4Digital-ի eDelivery պիլոտային ծրագրի մասնակիցները: Քանի որ ամբողջ աշխարհում շարունակաբար ավելանում է Peppol-ից օգտվող ընկերությունների թիվը, նախատեսվում է լրացուցիչ ծառայությունների ներդրում և Peppol-ի կիրառելիության ոլորտների ընդլայնում (օրինակ` ձեռնարկատիրական գործունեության հետ կապված տվյալների հավաքագրման ապահովում իրավապահ մարմինների համար):

Այցը եզրափակվեց պետական գնումների հետ կապված ծառայությունների համար Peppol-ի eDelivery լուծումը որպես ազգային չափորոշիչ ներդնելու նորվեգական փորձի ներկայացմամբ՝ Հանրային և ֆինանսների կառավարման նորվեգական գործակալության Peppol մարմնի ղեկավար Աննա-Լիս Բերգի կողմից: Այս ներկայացումը և դրան հաջորդած քննարկումը մասնակիցներին հնարավորություն տվեցին դասեր քաղել տվյալ լուծման ներդրման նորվեգական փորձից:

անակում ապահովում դատական, քրեական հետապնդման և այլ իրավասու մարմինների միջև:

Երկրորդ դեպքի ուսումնասիրությունը վերաբերում էր eDelivery-ի կիրառելիությանը պետական գնումների և էլեկտրոնային հաշիվ ապրանքագրերի դուրս գրման

Նորություններ

Ցուցադրել բոլորը