Գործարկվում է էլեկտրոնային առաքման պիլոտային ծրագիրը

  • Ամսաթիվ: 09/10/20
  • Կիսվել:

Այսօր մեկնարկում է ուկրաինական և լեհական ընտրված ընկերությունների միջև էլեկտրոնային առաքման (eDelivery) խողովակով հաշիվ-ապրանքագրերի փոխանակման պիլոտային ծրագիրը:

«eDelivery» պիլոտային ծրագիրը, որն իրականացվում է EU4Digital-ի կողմից` էլեկտրոնային առևտրի աջակցմանն ուղղված իր գործունեության շրջանակներում, կարևոր քայլ է Արևելյան գործընկեր երկրների միջև և ԵՄ-ի հետ միջսահմանային հաշիվ-ապրանքագրերի տվյալների անվտանգ, հուսալի, մատչելի և արդյունավետ փոխանակումն ապահովելու ուղղությամբ: Եվրոպական հանձնաժողովի կողմից ներդրված «eDelivery» լուծումն անդրադառնում է ներկայում չստանդարտավորված և թղթի վրա հիմնված տվյալների փոխանակման հիմնական թերություններին, ինչպիսիք են` լրացուցիչ ֆինանսական բեռը, ուշացման շղթան կամ վտանգված բիզնեսներն ու տվյալները:

Մասնակից ընկերություններն ուկրաինական շուկայի խոշորագույն խաղացողներից են.

  • Kernel-ը արևածաղկի ձեթ արտադրող առաջատար և խոշորագույն ընկերություններից մեկն ու գյուղատնտեսական արտադրանքի խոշոր մատակարար է:
  • Premier Food-ը հասարակական սննդի ինտեգրված ծառայությունների մատուցման և որակյալ մսամթերքի ու կաթնամթերքի մատակարարման ազգային առաջատարն է:

Հասկանալով «eDelivery» պիլոտային ծրագրի ներուժը և նշանակությունը` Ուկրաինայում էլեկտրոնային տվյալների փոխադարձ փոխանակման (EDI) ոլորտում ծառայություններ մատուցող ամենամեծ կազմակերպություններից մեկը՝ EDIN-ը (որը նմանատիպ ծառայություններ է մատուցում նաև Premier Food-ի համար), որոշեց մասնակցել և աջակցել պիլոտային ծրագրի նախապատրաստական աշխատանքներին:

Լեհ գործընկերների հետ հաշիվ-ապրանքագրերի սահուն փոխանակումն ապահովելու համար «Peppol» համակարգի միջոցով էլեկտրոնային առաքման մուտքային կետի հավաստագրված ծառայություններ մատուցող ընկերությունը՝ Edison S.A.-ը, համաձայնվել է մասնակցել պիլոտային ծրագրին և լեհական կողմից աջակցել տվյալների փոխանակմանը: Ուկրաինայում «Peppol» համակարգի միջոցով էլեկտրոնային առաքման ամենաառաջին մուտքային կետը ստեղծվել, սպասարկվում և կառավարվում է «DIIA» պետական ձեռնարկության կողմից, որը երկրի Թվային փոխակերպման նախարարության ենթակայության տակ գործող գործակալություն է:

Ինչպե՞ս է աշխատելու պիլոտային ծրագիրը: Մասնակից միջսահմանային առևտրային գործընկերները հաշիվ-ապրանքագրերի տվյալներով կփոխանակվեն Peppol-ի էլեկտրոնային առաքման ցանցում: Պիլոտային ծրագիրը կհամարվի հաջողված, եթե ուկրաինական և լեհական ընկերությունները «eDelivery» լուծման օգտագործմամբ հաշիվների ներկայացման պահին կարողանան փոխանակվել ստանդարտացված հաշիվ-ապրանքագրերի տվյալներով: Այնուհետև «EU4Digital» ծրագիրը կպատրաստի առաջարկություններ` կապված ազգային մակարդակում լուծման ամբողջական ներդրման համար անհրաժեշտ իրավական, կազմակերպական և տեխնիկական ճշգրտումների հետ:

Իմանալ ավելին. Ի՞նչ է էլեկտրոնային առաքումը, ինչու՞ է այն կարևոր Արևելյան գործընկերության համար, և ի՞նչ է անում EU4Digital-ը՝ ի օգնություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը