Էլեկտրոնային առողջապահություն. ուշադրության սևեռում ակտիվ և առողջ ծերացմանն ուղղված նորարարությունների վրա

  • Ամսաթիվ: 14/10/21
  • Կիսվել:

Սեպտեմբերի 22-ին EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կազմակերպել էր տվյալ ոլորտում նորարարություններին նվիրված վիրտուալ միջոցառում՝ ուշադրությունը սևեռելով ակտիվ և առողջ ծերացման առաջավոր փորձի ու միջազգային համագործակցության վրա: Սա արդեն չորրորդ վիրտուալ միջոցառումն էր էլեկտրոնային առողջապահության ոլորտում այս տարվա համար նախատեսված համագործակցային միջոցառումների շարքում: Դրա նպատակն էր համախմբել էլեկտրոնային առողջապահության ցանցի արևելյան գործընկեր երկրները ներկայացնող անդամներին՝ նրանց ծանոթացնելով միջազգային համագործակցության հնարավորությունների և հաստատված առաջավոր փորձի հետ:

Միջոցառման առաջին մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը ցանցի հետ կիսվեց էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ 2021 թվականին կայանալիք առաջիկա միջոցառումների ուրվագծով (էլեկտրոնային առողջապահության ռազմավարության մշակում և էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցման ուղեցույցի պատրաստման գործընթացում առաջընթացին հետևում): Այս քննարկումից հետո EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը ներկայացրեց «EU4Digital» ծրագրի գոյության ընթացքում էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության հիմնական ձեռքբերումները:

Միջոցառման երկրորդ մասում Էստոնիայից հրավիրված բանախոսը՝ Առողջապահական տեխնոլոգիաների բաժնի պետ և Միակցված առողջապահության կլաստերի կառավարիչ Պիրետ Հիրվը, ցանցին ներկայացրեց Ակտիվ և առողջ ծերացման նորարարական ցանցերի (IN-4-AHA) կոնսորցիումը, որն այժմ միջազգային համագործակցության միջոցով խթանում է ակտիվ և առողջ ծերացումը: Բանախոսն անդրադարձավ IN-4-AHA-ի նպատակներին, գործունեությանը և ազդեցությանը, ինչպես նաև դրա վճռական աջակցությանը նորարարությունների մասշտաբայնացման գործին:

Միջոցառման երրորդ մասում Իտալիայից հրավիրված բանախոսը` տարածքային հիվանդանոցի Վերականգնողական սրտաբանության բաժանմունքի, ինչպես նաև Շարունակական խնամքի բաժանմունքի ղեկավար դոկտոր Սիմոնետա Սկալվինին, ցանցին պատմեց հեռաբժշկության՝ որպես իրական կյանքում քրոնիկ հիվանդների ինտեգրված խնամքի գործիքի մասին: Բանախոսը ցանցին ծանոթացրեց թվային առողջապահական լուծումների հետազոտական արդյունքներին, ներառյալ COVID-19 համավարակի համատեքստում և դրանից դուրս հեռավար առողջապահական ծառայությունների մատուցումը հեռաբժշկության միջոցով:

Վերջում մի խումբ շոտլանդացի բանախոսներ, մասնավորապես՝ Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, EHTEL-ի նախագահ Դոննա Հենդերսոնը, Շոտլանդիայի կառավարության «Near Me» ցանցի ազգային ղեկավար Մարկ Բեսվիքը և Շոտլանդիայի կառավարության «Near Me» ցանցի բարելավումների գծով ազգային ղեկավար Ռոզմարի Քուփերը պատմեցին «Near Me» վիդեո-խորհրդատվական ծառայության մասին: Բանախոսներն անդրադարձան «Near Me»-ի բոլոր ասպեկտներին՝ պրակտիկան սկսելու մեկնակետից մինչև անձնակազմի ուսուցում, քաղաքացիների վրա ազդեցություն և քաղած դասեր:

Միջոցառումը փակվեց ցանցի անդամների կողմից մի քանի դրական մեկնաբանություններով, ովքեր կիսվեցին ԱլԳ տարածաշրջանում էլեկտրոնային առողջապահության ոլորտում նորարարական պրակտիկաների վերաբերյալ իրենց տեսակետներով:

Իմացիր ավելին

IN-4-AHA՝ նորարարությունների զորեղացում՝ հանուն առողջ և ակտիվ ծերացման. կոնտակտային տեղեկատվություն

«Near Me» տեսա-խորհրդատվական ծառայություն՝ ի աջակցություն առաջավոր փորձին. կոնտակտային տեղեկատվություն

Թվային առողջապահական միջամտություններ՝ հանուն սրտանոթային հիվանդությունների կանխարգելման. համակարգված ակնարկ և մետաանալիզ (link to the publication). https://www.mayoclinicproceedings.org/article/S0025-6196(15)00073-7/fulltext

Նորություններ

Ցուցադրել բոլորը