

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Էլեկտրոնային առողջապահության ցանցային միջոցառում՝ նվիրված COVID-19-ի դեմ պայքարի գործողություններին
Ամսաթիվ: 18/05/21
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմն արևելյան գործընկեր երկրների հետ կազմակերպել էր վիրտուալ միջոցառում՝ նվիրված COVID-19-ի դեմ պայքարի գործողողություններին: Սա երկրորդ վիրտուալ հանդիպումն էր՝ էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության շուրջ այս տարվա համար նախատեսված միջոցառումների շարքում:
Մայիսի 6-ին կայացած միջոցառման նպատակն էր՝ մեկտեղել էլեկտրոնային առողջապահության ցանցի արևելյան գործընկեր վեց երկրները ներկայացնող անդամներին, նրանց ներկայացնել COVID-19-ի կառավարման նորագույն լուծումներն ու այդ լուծումները կիրառելիս էլեկտրոնային առողջապահության դերը, ինչպես նաև ցանցի ներսում կիսվել COVID-19-ի դեմ նրանց պայքարի շուրջ տեղեկատվությամբ:
Միջոցառման առաջին մասում Եվրոպական հանձնաժողովը ներկայացնող երկու բանախոսները՝ էլեկտրոնային առողջապահության, բարեկեցության և ծերացման հարցերով քաղաքականության պատասխանատու Միխայել Սվերտսն (DG CNECT) ու եվրոպական տեղեկատու ցանցերի և թվային առողջապահության հարցերով քաղաքականության պատասխանատու Կոնստանտին Հիպյոնենը (DG SANTE) ներկայացրին «Թվային կանաչ վկայագրի» ուղղությամբ իրենց աշխատանքը:
«Թվային կանաչ վկայագրի» նպատակն է հեշտացնել COVID-19 համավարակի ընթացքում ԵՄ տարածքում քաղաքացիների անվտանգ ազատ տեղաշարժը: Վկայագիր տալու իրավասությունը տրված է անդամ պետություններին: Այն կարող է տրվել, օրինակ, հիվանդանոցների, թեստավորման կենտրոնների կամ առողջապահական մարմինների կողմից: Վկայագրի թվային տարբերակը հասանելի կլինի շարժական սարքում, բայց քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են պահանջել նաև դրա թղթային տարբերակը: Երկու տարբերակներն էլ կունենան անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող QR կոդ, ինչպես նաև վկայագրի իսկական լինելը հավաստող թվային կնիք: Եվրոպական հանձնաժողովը բացատրեց, որ «Թվային կանաչ վկայագիրը» նպաստում է հետևյալ խմբերին պատկանող անձանց ազատ տեղաշարժին.
- COVID-19-ի դեմ պատվաստված անձինք.
- COVID-19-ի թեստի բացասական պատասխան ստացած անձինք.
- COVID-19-ից բուժված անձինք:
Հետագա քայլերի թվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից թվային ենթակառուցվածքի ստեղծումը, որը կնպաստի «Թվային կանաչ վկայագրերի» վավերացմանը: Նախատեսվում է, որ մինչև 2021 թվականի ամառ վկայագրերը լիարժեքորեն կգործեն ԵՄ անդամ բոլոր երկրներում: Միջոցառման երկրորդ մասում EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը ներկայացրեց, թե ինչպես է ԵՄ-ն արձագանքում COVID-19 համավարակին, ինչպես նաև պատվաստումների գործընթացին աջակցելու ԵՄ փորձն ու էլեկտրոնային առողջապահության դերը: COVID-19-ի դեմ պայքարը կառավարելու համար Եվրոպական հանձնաժողովը նախորդ տարվա հունիսին ներկայացրեց ԵՄ
պատվաստանյութերի ռազմավարությունը` COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակումը, արտադրությունն ու տեղաբաշխումն արագացնելու համար: ԵՄ-ում օգտագործման թույլատվություն են ստացել COVID-19-ի դեմ չորս պատվաստանյութ: 2021 թվականի ամառվա դրությամբ չափահաս բնակչության առնվազն 70 տոկոսին պատվաստած լինելու Եվրոպական հանձնաժողովի սահմանած նպատակին հասնելու համար կարևոր նշանակություն ունի պատվաստումային արշավների արդյունավետ և գործուն տեղակայումը: Էլեկտրոնային առողջապահության ցանցին ներկայացվեցին մի շարք օրինակներ առ այն, թե ինչպես են եվրոպական երկրները հաղթահարել պատվաստանյութերի տեղաբաշխման հետ կապված մարտահրավերները: Օրինակ, ԵՄ որոշ երկրներ ներդրել են զանգվածային պատվաստման գործընթացի ընդհանուր կառավարման ՏՏ հարթակներ, մինչդեռ մյուսները մշակել են պատվաստվելու համար հայտի ներկայացման / գրանցման համակարգեր:
Միջոցառման վերջնամասում արևելյան գործընկեր վեց երկրների ներկայացուցիչներին առաջարկվեց կիսվել COVID-19-ի դեմ պայքարի և պատվաստումների գործընթացին օժանդակության իրենց մեթոդներով:
Ուկրաինայի ներկայացուցիչները խոսեցին էլեկտրոնային առողջապահության մի շարք հաջողված լուծումների, այդ թվում` էլեկտրոնային բժշկական քարտերի (ԷԲՔ՝ EHR) հիման վրա eBaby էլեկտրոնային ծննդյան վկայականի, պատվաստումային էլեկտրոնային բժշկական քարտի (EHR immunisation), ԷԲՔ-ի հիման վրա հանրային առողջապահական կենտրոնին COVID-19-ի մասին զեկուցման (PHC COVID reporting) և հիվանդությունների վերահսկման էլեկտրոնային համակարգի (EIDSS) ուղղությամբ իրենց կատարած աշխատանքի մասին:
Վրաստանի ներկայացուցիչներն էլ կիսվեցին իմունացման բարդ համակարգի ուղղությամբ աշխատանքում իրենց հաջողություններով, որը պատվաստումների գործընթացի շարունակական մոնիտորինգ է ապահովում ամբողջ երկրում: Համավարակի ընթացքում համակարգը արդիականացվել է՝ COVID-19-ի դեմ պայքարին, ներառյալ կորոնավիրուսային պատվաստումներին և թեստավորումներին աջակցելու համար:
Մոլդովայի ներկայացուցիչները կիսվեցին տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումներով` սկսած COVID-19-ի դեմ պայքարին աջակցող էլեկտրոնային գործիքներից մինչև պատվաստումների վկայագրեր ու պատվաստանյութերի պահուստների կառավարման տեղեկատվական համակարգեր և այլն:
Իմացիր ավելին
- 2021 թվականի ապրիլի 21-ին հաստատվել են «Թվային կանաչ վկայագրերի» տեխնիկական բնութագրերը և հասանելի են հետևյալ հղումով՝ https://ec.europa.eu/health/ehealth/covid-19_en
COVID-19-ի դեմ պայքարին, ներառյալ կորոնավիրուսային պատվաստումներին և թեստավորումներին աջակցելու համար:
Մոլդովայի ներկայացուցիչները կիսվեցին տարբեր ոլորտներում իրենց ձեռքբերումներով` սկսած COVID-19-ի դեմ պայքարին աջակցող էլեկտրոնային գործիքներից մինչև պատվաստումների վկայագրեր ու պատվաստանյութերի պահուստների կառավարման տեղեկատվական համակարգեր և այլն:
Իմացիր ավելին
- 2021 թվականի ապրիլի 21-ին հաստատվել են «Թվային կանաչ վկայագրերի» տեխնիկական բնութագրերը և հասանելի են հետևյալ հղումով՝ https://ec.europa.eu/health/ehealth/covid-19_en
- Արդեն հունվար-մարտ ամիսներին էլեկտրոնային առողջապահության ցանցը հաստատեց «Թվային կանաչ վկայագրերի» փոխգործելիության օժանդակմանն ուղղված հետևյալ նախնական ուղեցույցները.
- Ի լրումն, Առողջապահական անվտանգության կոմիտեն հաստատել է թեստավորման վկայակագրերի ուղեցույցը.
- Էլեկտրոնային առողջապահության ցանցը, Եվրոպական հանձնաժողովը և եվրոպացի անհատ փորձագետներն ակտիվորեն մասնակցում են խելացի պատվաստման վկայագրերի ուղղությամբ ԱՀԿ փորձագիտական խմբի աշխատանքներին:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առողջապահության ցանց
- Էլեկտրոնային առողջապահություն
Հավելյալ նորություններ
21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորվա…
Իմանալ ավելին20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրա…
Իմանալ ավելին20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ո…
Իմանալ ավելին

21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորվա…
Իմանալ ավելին
20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրա…
Իմանալ ավելին
20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ո…
Իմանալ ավելին