EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը նախորդ ամիս անցկացրել է Արևելյան գործընկերության Էլեկտրոնային առողջապահության ցանցի ներկայացուցիչների մասնակցությամբ առցանց աշխատաժողով՝ COVID-19-ի բռնկման դեմ պայքարը քննարկելու համար: Էլեկտրոնային առողջապահության թիմը կիսվել է իր պատկերացումներով առ այն, թե թվային առողջապահական տեսանկյունից ինչպես է ընթանում ճգնաժամի գլոբալ կառավարումը՝ ընդգծելով համընդհանուր միտումները, մինչդեռ Արևելյան գործընկերության երկրները կիսվել են վիրուսի դեմ պայքարում իրենց կողմից ձեռնարկված քայլերով:
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը կիսվել է մի շարք ընդհանուր հիմնահարցերին ուղղված լուծումների համախմբով, ներառյալ՝ ճգնաժամային կառավարման մոբիլիզացումը, թվային առողջապահական հարթակների ու հեռաառողջապահության մատչելիությունը, ամպային և շարժական հավելվածներ տեղակայելու կարողությունն ու ճգնաժամային փորձի կառավարման համար տվյալների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման խոշորամասշտաբ հնարավորությունները` տեղեկատվության թարմացումն ու փոխանակումն ապահովելու և հեռավար աշխատանքին աջակցելու համար:
Ներկայացված ընդհանուր մոտեցումների թվում ընդգծվել է առկա ծառայությունների և ենթակառուցվածքների վերաօգտագործման կարևորությունը: Մասնավորապես՝
- Էլեկտրոնային առողջապահության գոյություն ունեցող ծառայությունների օգտագործում` հիվանդի փորձի հաղորդակցման և հիվանդի ախտորոշման լրացուցիչ ուղիներ ապահովելու համար.
- էլեկտրոնային ուսուցման գոյություն ունեցող հարթակների օգտագործում՝ բուժաշխատողների համար կառուցվածքային բովանդակության նկատմամբ հասանելիության միասնական կետի ապահովման և այդպիսով COVID-19-ի վերաբերյալ հետազոտական տեղեկատվության ու թարմացումների արագ տարածումը հնարավոր դարձնելու համար:
Թիմն արձանագրել է, որ գոյություն ունեցող ենթակառուցվածքները խնդիրների են բախվել ընթացիկ խիստ կարիքային վիճակին հարմարվելու գործընթացում, և որ առողջապահության ոլորտի բարեփոխումներն ու թվային փոխակերպումները, հետևաբար, այս ճգնաժամից հետո պետք է շարունակություն ունենան, թեև՝ այլ ճանապարհով: Ճգնաժամի կառավարման առաջին անհրաժեշտությունների թվում նշվել են ինտեգրված գործառնությունները, տվյալների կառավարման և վերլուծության գործիքներն ու տարբեր շահառուների շրջանում 360 աստիճանի փորձի կառավարումը:
Արևելյան գործընկերության երկրների կողմից ներկայացված հիմնական կիրառված լուծումները հետևյալն էին.
- Բոլոր երկրները պետական մակարդակով մոբիլիզացրել են COVID-19 տեղեկատվական կենտրոններ.
- Մշտադիտարկման ու տվյալների հավաքման համակարգերի տեղակայում և համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական վահանակների տեսքով ընդհանուր տվյալների շտեմարանի հրապարակում.
- Բջջային հավելվածների տեղակայում (օրինակ՝ AI, չատբոտ) հիվանդների բժշկական տեսակավորման, կոնտակտային անձանց և շփման շրջանակի առանձնացման համար.
- Վիրուսի տարածումը սահմանափակելու համար մի շարք երկրներ օգտագործել են հեռահաղորդակցության օպերատորների տվյալները` հիվանդների կողմից սահմանված միջոցառումներին հետևելու և մշտադիտարկման համար.
- Այն երկրները, որոնք ունեին էլեկտրոնային առողջապահության գործող ազգային հարթակներ, կարողացել են վերաօգտագործել առկա ենթակառուցվածքները վիրտուալ խնամքի սցենարներում (օրինակ՝ էլեկտրոնային դեղատոմս, լաբորատոր թեստերի էլեկտրոնային ուղեգրեր, հեռաառողջապահություն և այլն), որպեսզի խուսափեն խնամքի ծառայություններ մատուցողներին հիվանդների անհարկի այցելություններից.
- Միջգերատեսչական համագործակցության ակտիվացում (օրինակ՝ դեղերի նշանակման էլեկտրոնային դեղատոմսի համակարգի և դրանք հիվանդներին առաքման համար ազգային փոստային ծառայությունների համադրում).
- Գաղափարների և լուծումների գեներացման համար լայնորեն օգտագործվել են նաև հաքաթոնները:
Ներկայացված լուծումներն ընդհանուր գաղափարներ և նորարարական մոտեցումներ էին պարունակում ինչպես առկա ենթակառուցվածքների և ծառայությունների վերաօգտագործման, այնպես էլ նոր լուծումների արագ տեղակայման ունակության առումով: Աշխատաժողովն ապահովեց ընդհանուր քննարկումային հարթակ՝ նշված բոլոր արժեքավոր պրակտիկաներով կիսվելու համար:
EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության ցանց
Կորոնավիրուս. Եվրոպական միությունն իր Արևելյան գործընկերների կողքին է