Առաքելություն

Առաքելություն

Եվրամիության և Արևելյան գործընկերության 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի առողջապահական համակարգերի միջև կապի հաստատում

Էլեկտրոնային առողջապահության ցանցը պաշտոնապես հիմնադրվել է 2017 թվականի փետրվար ամսին:

Ցանցի ռազմավարական նպատակն է` նպաստել ԵՄ առողջապահական ուղեցույցների և չափորոշիչների ներդրմանը Արևելյան գործընկերության երկրներում ընդունված նորմերում, կարգավորումներում և գործելակերպերում` երեք հստակ խնդիրների լուծման միջոցով:

1Գործընկերային հարաբերությունների կառուցման, տեղեկատվության կանոնավոր փոխանակման և էլեկտրոնային առողջապահության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվության ու փորձի տարածման հարթակի ստեղծում.
2Արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային առողջապահության ոլորտային հաստատությունների, համայնքների և մասնագետների կարողությունների զարգացում.
3Էլեկտրոնային առողջապահության ոլորտային քաղաքականությունների և չափորոշիչների ներդաշնակեցման, համատեղ ծրագրերի և տարածաշրջանային նախաձեռնությունների ձևակերպման, գործընկեր երկրներին ըստ պահանջի փորձագիտական աջակցության տրամադրման համար ընդհանուր ուղեցուցային փաստաթղթերի և առաջարկությունների մշակում.

Նորություններ

Դիտել բոլոր նորությունները

Scroll to Top