

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
EU4Digital-ի խելացի արդյունաբերական համայնքի տարածության ստեղծում` արտադրական ՓՄՁ-ների թվայնացմանը նպաստելու համար
Ամսաթիվ: 01/10/21
2021 թվականի սեպտեմբերի 30-ին «EU4Digital» նախաձեռնությունը կազմակերպեց վիրտուալ շրջագայություն՝ աջակցելու արևելյան գործընկեր երկրների շահագրգիռ կողմերին՝ միանալու «ՏՀՏ նորարարություններ՝ արտադրական ՓՄՁ-ների համար» ցանցին (I4MS):
Միջոցառման մասնակիցները գործնական զրույցի բռնվեցին I4MS-ի հետ, որն արտադրական ՓՄՁ-ների և միջին շուկայական կապիտալիզացիայով ընկերությունների թվայնացմանն աջակցող եվրոպական նախաձեռնություն է: Ցանցը ներկայացվել է EU4Digital-ի կողմից թվային նորարարական հանգույցների վերաբերյալ ավելի վաղ կազմակերպված հատուկ ցանցային միջոցառման ընթացքում: Շահագրգիռ կողմերը ստացան I4MS համայնքին միանալու օժանդակություն և որոշակի ծառայությունների օգտագործման վերաբերյալ խորհրդատվություն:
Խորհրդակցությունն ուղղված էր արևելյան գործընկեր երկրների հատուկ ընտրված կազմակերպությունների խմբերին, իմա՝ տեղական արտադրական ՓՄՁ-ներին աջակցելու ներուժ ունեցող բիզնես ասոցիացիաներին և մասնագիտացված տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող կոմպետենցիաների կենտրոններին: Խորհրդակցությանն հավաքվել էին գործընկեր երկրների շուրջ 20 կազմակերպություններ:
Վիրտուալ շրջագայությունը բացեց «EU4Digital» ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Ռուտա Սալվիտե-Տամոսիունիենեն, իսկ այն վարեց EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար Աննա Պոբոլը: Այնուհետև I4MS-ի ներկայացուցիչներն անցկացրին գործնական շրջագայություն. FundingBox-ի ծրագրերի ավագ ղեկավար Մարիա Ռոկան ներկայացրեց եվրոպական արտադրական հատվածի թվային փոխակերպման արագացման գործում I4MS-ի ունեցած ներդրումը և ծանոթացրեց I4MS-ի առցանց համայնքի հետ: Վերջինս հնարավորություն է ընձեռում կապ հաստատել թվայնացման և խորը տեխնոլոգիաների (deep-tech) ոլորտում գործող ավելի քան 1500 ձեռներեցների և փորձագետների հետ:
Միջոցառումը նշանավորվեց «EU4Digital-ի խելացի արդյունաբերական համայնքի տարածության» գործարկմամբ, որը ԱլԳ շահագրգիռ կողմերին կօգնի ՓՄՁ-ների թվային փոխակերպման ուղղությամբ փորձի փոխանակման ցանց ստեղծել: Այսուհետև արևելյան գործընկեր երկրների կազմակերպություններն ու փորձագետները կարող են իրենց միջոցառումների, ծրագրերի և կազմակերպությունների առաջխաղացումն իրականացնել ստեղծված համայնքի ներսում և կապվել դրա անդամներից ցանկացածի հետ: Միջոցառումը նշանավորվեց նաև I4MS-ին արդեն իսկ միացած առաջին կազմակերպությունների, մասնավորապես՝ Ուկրաինայի արդյունաբերական ավտոմատացման ասոցիացիայի (APPAU) և Ուկրաինայի «Արդյունաբերություն 4.0» հարթակի, Վրաստանի ՏՀՏ կլաստերի, Վրաստանի նորարարական և տեխնոլոգիական գործակալության, Բելառուսի ռոբոտաշինության և արհեստական բանականության ասոցիացիայի և այլոց կապակցմամբ: ՓՄՁ-ների թվայնացմանն աջակցելու նպատակ հետապնդող հետաքրքրված փորձագետներն ու կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են անվճար միանալ EU4Digital-ի խելացի արդյունաբերական համայնքի տարածությանը:
Այնուհետև Mobile World Capital Barcelona-ում ԵՄ ծրագրերի համակարգող Մարտա Պորտալեսը ներկայացրեց բրոքերային համակարգը և տարածությունը՝ հայտարարելով ծրագրային առաջարկների համար բաց հայտամրցույթների, ինչպես նաև վերապատրաստման հնարավորությունների կատալոգի մասին: Տիկին Պորտալեսն ընդգծեց, որ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի արտադրական ՓՄՁ-ները («Հորիզոն 2020» ծրագրի երկրներ) կարող են ֆինանսական ռեսուրսներ ստանալ բրոքերային համակարգի միջոցով՝ «Արդյունաբերություն 4.0»-ի նորագույն տեխնոլոգիաները փորձարկելու համար, մինչդեռ ԱլԳ ցանկացած երկրի ՓՄՁ-ները կարող են տեսնել և կապ հաստատել նորարարության և տեխնոլոգիաների ներդրման համապատասխան նախագծերի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, բոլոր ՓՄՁ-ները կարող են մուտք ունենալ իրենց աշխատողների հմտությունների բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացներին, ինչը կարևոր նշանակություն ունի, քանի որ ԱլԳ մասնակիցները անձնակազմի վերապատրաստման հասանելիությունը մատնանշել են որպես իրենց երկրներում ՓՄՁ-ների թվայնացման ամենակարևոր մարտահրավերներից մեկը:
Ի վերջո, FundingBox-ի ծրագրերի ղեկավարի տեղակալ Իրինա Ֆրիգոյուն բացատրեց I4MS ցանցի կոնտակտային կետերից մեկը դառնալու գործընթացը, որը թույլ է տալիս տեխնոլոգիական զարգացման և ՓՄՁ-ների թվայնացման ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ ամենաարդիական տեղեկատվությունը տարածել ազգային մակարդակի շահագրգիռ կողմերի շրջանում: APPAU-ի տնօրեն Ալեքսանդր Յուրչակն էլ կիսվեց Ուկրաինայում որպես I4MS ցանցի կոնտակտային կենտրոն հանդես գալու իր փորձով և շեշտեց բիզնեսի և տեխնոլոգիաների զարգացման համար մասնագիտացված ենթահամայնքներով թվայնացման հետ կապված թեմաներով զբաղվող փորձագետների կարևորությունը:
Ընդհանուր առմամբ, ԱլԳ շահագրգիռ կողմերին առաջարկվեց օգտագործել I4MS-ի պրակտիկ գործիքակազմը և ստանձնել EU4Digital-ի խելացի արդյունաբերական համայնքի տարածության հոգածությունը` իրենց իսկ առաջխաղացման և տարածաշրջանային փորձագիտական համայնքի զարգացման համար` իրենց երկրներում ՓՄՁ-ների թվայնացմանն աջակցելու նպատակով:
I4MS-ի գործունեության, հնարավորությունների և համապատասխանության չափանիշների վերաբերյալ տեղեկատվական նյութը կարող եք գտնել այստեղ:
***
ՏՀՏ նորարարությունների ոլորտում խթանման միջոցառումներ
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումները նպատակ ունեն նպաստել ԱլԳ համայնքների կայացմանը ՏՀՏ նորարարությունների ընտրված քաղաքականության ոլորտներում: Բացի տարածաշրջանում ցանցեր ստեղծելուց, այն ձգտում է երկկողմ և բազմակողմ կամուրջներ հաստատել Արևելյան գործընկերությունը ներկայացնող կազմակերպությունների և ԵՄ շահագրգիռ կողմերի միջև` հետագայում համատեղ կայուն գործողությունների և նախագծերի իրականացման համար: Այս ջանքերն ուղղված են տարածաշրջանի շահագրգիռ կողմերի կողմից ԵՄ համապատասխան լավագույն պրակտիկաների առավել ընդհանուր և խորացված յուրացմանն ու ըմբռնմանը: Այսպիսով, միջոցառումների շարքն ուղղված է լայն լսարանին, ներառյալ նախարարներին ու քաղաքականության համապատասխան ոլորտներում ներգրավված գործակալություններին, ասոցիացիաներին ու ցանցերին, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպություններին, ինչպես նաև ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի այլ դերակատարներին:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- ՏՀՏ նորարարություն
Հավելյալ նորություններ
21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորվա…
Իմանալ ավելին20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրա…
Իմանալ ավելին20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ո…
Իմանալ ավելին

21/11/2023
Թվային կապի հասանելիություն՝ Արեւելյան գործընկերության փոխակերպման ուղին
Առողջապահական, կրթական, ֆինանսական, գործարար եւ կառավարման ծառայությունների առցանց մատուցման աճով պայմանավորվա…
Իմանալ ավելին
20/11/2023
Մարդկային գործոնը թվային փոխակերպման գործընթացում. Արեւելյան գործընկերության թվային համաժողով – 2023
Դիմակայուն թվային փոխակերպման ճանապարհին անհրաժեշտ է հաշվի առնել մարդակենտրոն կարիքներն ու օգուտները։ Այս եզրա…
Իմանալ ավելին
20/11/2023
Թվային տեխնոլոգիաներն այլեւս ունեն կենտրոնական նշանակություն. EU4Digital-ի ղեկավար կոմիտեի 2023 թ. նիստի արդյունքները
Թվային տեխնոլոգիաներն այլեւս առանցքային նշանակություն ունեն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առօրյա կյանքում, ո…
Իմանալ ավելին