էլեկտրոնային առևտուր. eDelivery պիլոտային ծրագրի նախապատրաստմանն ուղղված առաջին հանդիպումն Ուկրաինայի և Լեհաստանի հետ

  • Ամսաթիվ: 02/07/20 մինչև 02/07/20
  • Կիսվել:

EU4Digital-ը հուլիսի 2-ին կազմակերպում է Ուկրաինայի և Լեհաստանի հետ առաջին համատեղ աշխատանքային հանդիպումը՝ տվյալների միջսահմանային փոխանակման համար նախատեսված eDelivery (էլեկտրոնային առաքում) լուծմանն ուղղված իր էլեկտրոնային առևտրի պիլոտային ծրագիրը ներկայացնելու և դրա հետ կապված հաջորդ քայլերը սահմանելու նպատակով:

2020 թվականի սկզբին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հաստատեց  ԵՄ-ի և ԱլԳ-ի միջև eDelivery լուծմանն ուղղված պիլոտային ծրագրի համար ընտրված մասնակից երկրների անունները, այն՝ Լեհաստանը և Ուկրաինան: Պիլոտային երկրների ներկայացուցիչների հետ շարունակվող քննարկումներից ու խորհրդակցություններից հետո տեղի է ունենալու բոլոր մասնակից կողմերի ներգրավմամբ առաջին հանդիպումը, որը վիրտուալ կարգով կկազմակերպի «EU4Digital» ծրագիրը:

Հանդիպման հիմնական նպատակն է՝ ներկայացնել eDelivery լուծումը, փորձարկման հայեցակարգը, կառավարման կառուցվածքը և պիլոտավորմանն առնչվող այլ կարևոր ասպեկտներ:

EU4Digital-ի փորձագիտական խումբն առաջադրված մասնագետների, ընտրված երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ մասնակիցների հետ մեկտեղ կքննարկեն eDelivery-ի բարեհաջող պիլոտավորման համապատասխան ասպեկտները: Ավելին, EU4Digital-ի փորձագետները կներկայացնեն պլանավորված իրավական վերլուծության մոտեցումը, eDelivery-ի պիլոտավորման ժամանակացույցը, ընթացիկ առաջընթացը և մասնակից կողմերի հետ միասին կհամաձայնեցնեն հետագա քայլերը:

Պիլոտային ծրագրի մասին

Միջսահմանային էլեկտրոնային առևտրի պիլոտային ծրագիրը կփորձարկի Արևելյան գործընկերության ընտրված երկրներում էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխանակման կարողությունները` ԵՄ-ում հաստատված լուծման և չափորոշիչների օգտագործմամբ: eDelivery լուծման պիլոտավորման ընթացքում մասնակից ընկերություններից և պետական կառույցներից հավաքվելու են հետադարձ արձագանքներ առ այն, թե ինչպես բարելավել կենդանի լուծման ներդրման գործընթացը: Արդյունքներն ու առաջարկությունները (իրավական, կազմակերպչական, տեխնիկական,

գործընթացին) կմշակվեն և կփոխանցվեն շահագրգիռ կողմերին: Բացի այդ, Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր՝ փորձնական լուծումը դիտարկելու և այն իրենց երկրներում վերարտադրելու համար:

EU4Digital-ի մասին. էլեկտրոնային առևտրին ուղղված գործունեություն

eDelivery-ի փորձարկումն «EU4Digital» ծրագրի կողմից էլեկտրոնային առևտրին ուղղված գործունեության մաս է կազմում: «EU4Digital» նախաձեռնության միջոցով ԵՄ-ն աջակցում է ինչպես Արևելյան գործընկերության երկրների միջև, այնպես էլ ԵՄ-ի հետ առևտրի դյուրացմանն ու ներդաշնակեցմանը՝ էլեկտրոնային կոմերցիայի, էլեկտրոնային մաքսային ծառայությունների և էլեկտրոնային լոգիստիկայի ընդհանուր կառուցակարգերի խթանման և թվային տրանսպորտային միջանցքների ուղղությամբ աշխատանքի միջոցով:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը