Էլեկտրոնային առևտրի ցանցի 7-րդ աշխատաժողով

  • Ամսաթիվ: 10/10/19 մինչև 11/10/19
  • Կիսվել:

2019 թվականի հոկտեմբերի 10-ից 11-ը Հելսինկիում կկայանա էլեկտրոնային առևտրի (eTrade) ցանցի 7-րդ աշխատաժողովը՝ նպատակ ունենալով ցանցային աշխատանքային խմբերի հետ ներկայացնել և քննարկել «EU4Digital» ծրագրի փորձագիտական թիմի կողմից համապատասխան ուղղությունների (էլեկտրոնային առևտուր, էլեկտրոնային մաքսային ծառայություններ, էլեկտրոնային լոգիստիկա և թվային տրանսպորտային միջանցքներ) համար մշակված փորձնական ծրագրերի և նախապատրաստական գործողությունների ընդհանուր տեսլականն ու շրջանակը:

Բացի այդ, աշխատաժողովի մասնակիցները 2019 թվականի հոկտեմբերի 9-ին հնարավորություն կունենան մասնակցել «Թվային տրանսպորտի օրեր» համաժողովի համապատասխան աշխատաշրջաններին: Վերջինն առևտրային / տրանսպորտային ցանցերի և լոգիստիկայի ոլորտի թվայնացմանը նվիրված ԵՄ-ի գլխավոր միջոցառումն է 2019 թվականին:

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը