Մեկնարկում է ԵՄ Կոդավորման շաբաթ 2020-ը՝ թվային ապագայի հմտությունների խթանման նպատակով

  • Ամսաթիվ: 08/10/20
  • Կիսվել:

8-րդ անգամ անցկացվող Եվրոպական կոդավորման շաբաթը Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ զանգվածային նախաձեռնություն է, որը նպատակ ունի զվարճալի և գրավիչ կերպով բոլորին ծանոթացնել կոդավորման հիմունքներին ու թվային տեխնոլոգիաներին: Դրա բացումը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք առցանց միջոցառմամբ: Հոկտեմբերի 10-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Կոդավորման շաբաթը կներկայացնի բազմաթիվ առցանց գործողություններ և ինքնատիպ #CodeWeekDance մարտահրավերը, որին մասնակցելու հնարավորություն կունենան դպրոցներ, ուսուցիչներ, գրադարաններ, ձեռնարկություններ և շատ ուրիշներ:

Նորարարությունների, հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելն ասել է. «Ես ուրախ եմ, որ կրկին աշխատում եմ «ԵՄ կոդավորման շաբաթ» նախաձեռնության հետ, որը բոլոր տարիքի մարդկանց ոգեշնչում է ծանոթանալ ծրագրավորման հիմունքների, համակարգիչների և բազմաթիվ տեխնոլոգիական գործողությունների հետ: Չնայած այս տարի մենք հանգամանքների բերումով ստիպված ենք բոլոր միջոցառումները տեղափոխել առցանց տարածություն, մեր հավակնությունները չեն թուլացել. մենք նպատակ ունենք հասնել միլիոնավոր մարդկանց ամբողջ Եվրոպայում, որպեսզի նրանց օգնենք ծանոթանալ տեխնոլոգիաների հետ, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և ընդլայնել իրենց հնարավորությունները՝ թվային ուսուցման միջոցով»:

Նախորդ տարի ԵՄ կոդավորման շաբաթվա միջոցառումներին մասնակցել են 4,2 միլիոն մարդ՝ աշխարհի ավելի քան 80 երկրներից:

Լրացուցիչ տեղեկատվություն

Նորություններ

Ցուցադրել բոլորը