«ԵՄ Կոդավորման շաբաթ» խթանիչ դասընթացի վերագործարկում

  • Ամսաթիվ: 11/05/20 մինչև 15/06/20
  • Կիսվել:

Դու դեռևս ունես 10 օր՝ ուսուցիչների, ծնողների ու կոդավորման նվիրյալների համայնքին միանալու և կոդավորման ու հաշվարկային մտածողության վերաբերյալ #CodeWeek խթանիչ առցանց դասընթացին գրանցվելու համար:

Այս ներածական դասընթացի աշխատանքային ծանրաբեռնվածության ընդհանուր ծավալը կազմում է հինգ ժամ: Մասնակիցները, կախված իրենց հասանելիությունից և ազատ ժամանակից, հնարավորություն կունենան սկսելու և ավարտելու դասընթացը մեկ օրվա կամ հինգ շաբաթվա ընթացքում` մայիսի 11-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Կարճ ներածական դասընթացը նպատակ ունի ԵՄ Կոդավորման շաբաթն (Code Week) ավելի գրավիչ և նշանակալի դարձնել ուսուցիչների, դպրոցների ու ծնողների համար` միաժամանակ բարձրացնելով դասերում կոդավորման և հաշվարկային մտածողության ինտեգրման կարևորության մասին իրազեկվածությունը: Կոդավորում սովորելը աշակերտներին կարող է հնարավորություն ընձեռել հանդես գալ թվային առումով գրագետ հասարակության առաջնագծում, իրենց շրջապատող աշխարհի մասին զարգացնել ավելի լավ պատկերացում ու բարձրացնել իրենց անձնական և մասնագիտական կյանքում հաջողության հասնելու հնարավորությունները:

Այս դասընթացն իր մասնակիցներին կտրամադրի կոդավորման ու հաշվողական մտածողության մասին գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև գաղափարներ, անվճար ուսումնական նյութեր և ռեսուրսներ, որոնք վերջիններիս կօգնեն ցանկացած պահի, ցանկացած վայրում կազմակերպել «Code Week» գործողություն:

Ուսուցիչները, ծնողները և մանկավարժները կիմանան Կոդավորման շաբաթվա, ինչպես նաև այն մասին, թե ինչպես մասնակցել այս նախաձեռնությանը, որն անցյալ տարի 4.2 միլիոն մարդու էր հավաքել Եվրոպայում և դրա սահմաններից դուրս: Զանգվածային բաց առցանց դասընթացի (MOOC) վերջում այն հաջողությամբ ավարտած մասնակիցները, ձեռք բերված գիտելիքներին ու հմտություններին զուգահեռ, կստանան կրծքանշան և վկայական՝ Եվրոպական դպրոցական ցանցի (European Schoolnet) կողմից: Բացի այդ, ԵՄ Կոդավորման շաբաթվան մասնակցելու դեպքում, նրանք վկայական կստանան նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Բարի գալուստ «ԵՄ Կոդավորման շաբաթ» վերագործարկված խթանիչ MOOC

Միջոցառումներ

Ցուցադրել բոլորը