2020թ.-ի հոկտեմբերի 10-ից 25-ը կայանալիք ԵՄ Կոդավորման շաբաթը զանգվածային շարժում է, որը կոչված է ծրագրավորման և այլ տեսակի տեխնոլոգիական գործունեության միջոցով հանրահռչակելու ստեղծարարությունը, խնդիրների լուծումը և համագործակցությունը:
Գաղափարը կայանում է նրանում, որպեսզի ծրագրավորումն ավելի տեսանելի դառնա, երիտասարդներին, մեծահասակներին և տարեցներին ցույց տրվի, թե ինչպես են կոդավորման միջոցով կյանքի կոչվում գաղափարները, տեղի ունենա այդ հմտությունների ապամիստիֆիկացում, իսկ մոտիվացված մարդիկ էլ միավորվեն սովորելու նպատակով:
Միացիր ԵՄ կոդավորման շաբաթվան՝ կոդավորման գործողություն կազմակերպելով քո քաղաքում, միանալով «Code Week 4 All» (Կոդավորման շաբաթ՝ բոլորի համար) մարտահրավերին ու միմյանց կապելով միջհամայնքային և միջսահմանային գործողությունները կամ՝ օգնելով տարածել Code Week-ի տեսլականը՝ որպես քո երկրում ԵՄ կոդավորման շաբաթվա դեսպան:
2019թ.-ին աշխարհի ավելի քան 80 երկրից 4,2 միլիոն մարդ է մասնակցել ԵՄ
Կոդավորման շաբաթվա գործողություններին:
Մասնակիցների միջին տարիքը կազմել է 11 տարեկան: 2019թ.-ի մասնակիցների 49%-ը կազմում էին կանայք կամ աղջիկները: ԵՄ կոդավորման շաբաթվա միջոցառումների 92%-ը տեղի են ունեցել դպրոցներում, ինչը ցույց է տալիս, որ 2019թ.-ի արշավի ընթացքում ուսուցիչների հզորացմանն ուղղված ջանքերը հաջողված են եղել:
Ողջունվում է յուրաքանչյուրի կողմից գործողության կազմակերպումը կամ դրան միանալը: Պարզապես ընտրիր թեմա և թիրախային լսարան ու քարտեզի վրա ավելացրու քո գործողությունը: