

Գլխավոր էջ / Մնալ տեղեկացված / Վերջին նորություններ
Էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ ԵՄ ելակետային զեկույց. նշանակալի հանգրվան՝ ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև միջսահմանային առևտրի դյուրացման ուղղությամբ
Ամսաթիվ: 15/07/20
2020 թվականի հունիսին «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային կոմերցիայի թիմը հասավ նշանակալի հանգրվանի՝ մշակելով միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ ԵՄ ելակետային զեկույցը, որն իրենից ներկայացնում է ուղենիշ՝ Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային կոմերցիայի վիճակը գնահատելու համար: Հետագայում այս գնահատումը կհանգեցնի Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիան ներդաշնակեցնելու վերաբերյալ առաջարկությունների:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ ԵՄ ելակետային զեկույցը
EU4Digital-ի փորձագետները սույն զեկույցը կազմել են էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում «EU4Digital» ծրագրի էլեկտրոնային առևտրի (eTrade) թեմատիկ ուղղության գործունեության շրջանակներում:
Էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ ելակետային զեկույցը նկարագրում է ԵՄ-ում միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի վիճակը՝ ցույց տալով, թե ինչպես է ԵՄ-ում էլեկտրոնային կոմերցիան գործում հետևյալ երեք ոլորտներում. օրենսդրություն, ստանդարտներ և էկոհամակարգ: Զեկույցը պատասխանում է այն հարցին, թե ինչպես է էլեկտրոնային կոմերցիան աշխատում ԵՄ-ում՝ հաջորդիվ հանգեցնելով նրան, թե ինչը կարելի է ներդաշնակեցնել ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև էլեկտրոնային կոմերցիայում և՝ ինչպես:
ԵՄ վերջնական ելակետային զեկույցը կարևոր անկյունաքար է, քանի որ այն նախատեսում է հետևյալը.
- Կառուցվածքային հայացք ԵՄ լավագույն պրակտիկաների և նորմերի նկատմամբ՝ Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային կոմերցիայի վիճակը վերլուծելու համար.
- Բացերի վերլուծության և առաջարկությունների ներկայացման հիմք՝ Արևելյան գործընկերության երկրներում միջսահմանային էլեկտրոնային կոմերցիան ԵՄ-ի հետ ներդաշնակեցնելու համար:
Ինչպե՞ս է ելակետ ձևավորելիս օգտագործվում փորձագետների գիտելիքային բազան
Զեկույցը մշակվել է ԵՄ առաջատար փորձագետների հետ համագործակցությամբ: Նրանք տեղեկատվություն են փոխանցել՝ հիմնվելով հետևյալ ուղղություններով իրենց խորքային փորձի վրա.
- Մասնակցություն էլեկտրոնային կոմերցիայի մասին ԵՄ օրենսդրության մշակմանը և վերանայմանը.
Ներգրավվածություն էլեկտրոնային կոմերցիայի հետ կապված միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ Համաշխարհային փոստային
- միությունը (ՀՓՄ) և էլեկտրոնային կոմերցիայի ոլորտային ասոցիացիաները.
- ԵՄ-ում և Արևելյան գործընկերության երկրներում էլեկտրոնային կոմերցիայի գործընթացների պրակտիկ ընկալում:
Բացի այդ, էլեկտրոնային կոմերցիայի աշխատանքային խումբն հետադարձ արձագանք է տրամադրել ելակետային ծրագրի մշակման ընթացքում: Աշխատանքային խմբում ընդգրկված են Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներ:
Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները ելակետային զեկույցը քննարկել են EU4Digital-ի էլեկտրոնային առևտրի ցանցի 8-րդ աշխատաժողովի ժամանակ:
Որո՞նք են ելակետային զեկույցի հիմնական շեշտադրումները
ԵՄ ելակետային զեկույցը կենտրոնանում է միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման համար կարևոր ասպեկտների վրա.
- 70 առանցքային ասպեկտներ են հայտնաբերվել օրենսդրության ոլորտում: Դրանք ներառում են սպառողների իրավունքների պաշտպանությունը, ծանրոցների առաքումը, ՀՓՄ պարտավորությունները, ցանցային և տեղեկատվական համակարգերի անվտանգությունը, գեոարգելափակումը, տվյալների պաշտպանությունը, առցանց միջնորդների պատասխանատվությունը և այլն:
- 40 առանցքային ասպեկտներ են հայտնաբերվել ստանդարտների ոլորտում: Դրանք ներառում են ՍԵԿ-ի (Ստանդարտացման եվրոպական կոմիտե) աշխատանքն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ծառայությունների որակը, փոխգործունակությունը, էլեկտրոնային առաջադեմ տվյալները, ինչպես նաև ապրանքների մակարդակով թվային մաքսային փաստաթղթերի նախահայտարարագրումը: Նշված ասպեկտները ներառում են նաև ՍԵԿ-ի և ՀՓՄ-ի ստանդարտների փոխգործունակությունը:
- 45 առանցքային ասպեկտներ են հայտնաբերվել էկոհամակարգի տիրույթում: Դրանք ներառում են միջսահմանային մատակարարման շղթան, էլեկտրոնային կոմերցիայի շուկաները, հարկումը, վճարները, լոգիստիկան և մատակարարման շղթաները:
Ելակետային զեկույցը եզակի պատկերացում է ապահովում բոլոր երեք ոլորտների վերաբերյալ.
- Օրենսդրություն. էլեկտրոնային կոմերցիայի մասին օրենսդրական փաթեթը մեծ ազդեցություն կունենա ոլորտի վրա՝ ուժի մեջ մտնելով 2021 թվականի հուլիսից: Այն ներառում է կոմերցիոն ապրանքների միջսահմանային տեղափոխման նոր կանոններ, ինչպես նաև սահմանում է հարկերի վճարման նոր ընթացակարգ՝ «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող արտահանման համակարգի միջոցով:
- Ստանդարտներ. կոմերցիոն ապրանքների միջսահմանային առաքման հիմնական ստանդարտները: Այն ներառում է ՍԵԿ-ի և ՀՓՄ-ի չափորոշիչների կիրառելիությունն ու փոխգործունակությունը: Կախված էլեկտրոնային կոմերցիայի գործարքից՝ կարող են կիրառվել տարբեր ստանդարտներ:
էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգ. միջսահմանային մատակարարման շղթայի նոր ընթացակարգեր: 2021 թվականի հուլիսից հետո էլեկտրոնային կոմերցիայի մասին օրենսդրական փաթեթով նոր
- ընթացակարգեր կներդրվեն էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգում: Այդ ընթացակարգերը նոր շահագրգիռ կողմերի կարիք ունեն: Այդ շահագրգիռ կողմերին պետք է ներգրավեն ԵՄ-ն և Արևելյան գործընկերության երկրները:
Ե՞րբ տեսանելի կլինեն այս գործունեության առավելությունները
ԵՄ ելակետային զեկույցը էլեկտրոնային կոմերցիայի մասին այս ուսումնասիրության հիմքն է միայն: ԵՄ-ն և Արևելյան գործընկերության երկրները դրա ամբողջական արժեքը և առավելությունները կարող են ակնկալել այն բանից հետո, երբ կձևակերպվեն միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկությունները: EU4Digital-ի թիմը նախատեսում է այդ առաջարկությունները ձևակերպել 2020 թվականի օգոստոսին: Ավելի ուշ թիմը կմշակի միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի դյուրացման փորձնական լուծում: Նախատեսվում է, որ դա կարվի 2020 թվականի հոկտեմբերից 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում:
- Ադրբեջան
- Բելառուս
- Հայաստան
- Մոլդովայի Հանրապետություն
- Ուկրաինա
- Վրաստան
- Էլեկտրոնային առևտուր
Հավելյալ նորություններ
15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին

15/09/2023
EU4Digital-ի զեկույց։ Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերջին փոփոխությունները, միտումները եւ համագործակցության հնարավորությունները ԵՄ-ում
«EU4Digital» ծրագիրը հրապարակել է Արեւելյան գործընկերությունում (ԱլԳ) էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ելակետ…
Իմանալ ավելին
15/09/2023
Միացե՛ք EU4Digital-ի հետ զրույցին. նոր հնարավորություններ Twitter-ում
EU4Digital-ի եւ Արեւելյան գործընկերության թվային գործունեության մասին նորությունների, հայտարարությունների, պատ…
Իմանալ ավելին
11/09/2023
Բաց մի՛ թողեք. EU4Digital-ի միջոցառումներ՝ նվիրված Արեւելյան գործընկերության թվային փոխակերպմանը
Կցանկանա՞ք ավելին իմանալ թվային մշակումների, ապագայի առաջնահերթությունների եւ Արեւելյան գործընկերության երկրնե…
Իմանալ ավելին