Ուսուցիչների, ծնողների ու աշակերտների համար բարդ է միմյանց հետ կապ պահպանելը: Ինչպես պարզվեց կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի առաջին շաբաթներին, թվային կրթության հուսալի և հեշտ օգտագործելի գործիքներ գտնելը նույնպես հեշտ խնդիրներից չէր: ԵՄ երկու նախագծեր տրամադրում են անվճար առցանց ծառայություններ՝ օգնելով ուսուցիչներին, ծնողներին ու սովորողներին կապ պահպանել և առաջադիմել տանը մնալիս:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Up2U նախագիծը տրամադրում է ուսուցման մեթոդները հեղափոխող գործիքների պորտֆոլիո: Up2U-ի թիմը որոշեց և կարողացավ իր հարթակը հասանելի դարձնել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, երբ արդեն իսկ պարզ էր, որ ուսուցիչներն ու աշակերտները հասանելիության, կապի և մոտիվացիայի պայքար էին մղում` COVID-19-ով պայմանավորված արտակարգ իրավիճակի առաջին մի քանի շաբաթների ընթացքում:
GoLab էկոհամակարգն ուսուցման նորարարական տեխնոլոգիաներ է օգտագործում STEM առարկաների համար՝ վիրտուալ լաբորատորիաների մեծ հավաքածու առաջարկելով ուսուցիչների և աշակերտների համար: Ուսուցիչները կարող են նաև իրենց սեփական լաբորատորիաները պատրաստել «Golabz» կոչվող հարթակում:
Up2U նախագծից սկիզբ առնող openUp2U գործիքներն ամբողջական թվային միջավայր են ապահովում ավագ դպրոցների և համալսարանների համար: Այն ունի չորս գործիք, որոնք օգտատերերին թույլ են տալիս ստեղծել իրենց սեփական դասընթացները, պահպանել իրենց բովանդակությունը, ինչպես նաև հեռակա կարգով ներկա գտնվել ու մասնակցել առցանց դասընթացների: Աշակերտները, ուսանողները, ուսուցիչներն ու դասախոսները հնարավորություն ունեն ստեղծել, փոխանակվել և համագործակցել, ինչպես նաև մասնակցել և պահպանել արտադրված թվային մուլտիմեդիա բովանդակությունը:
Ծրագիրը նաև ձևավորում է մի համայնք, որը կկարողանա աջակցել թվային դասավանդման և ուսուցման նոր միտումներին և մեթոդներին: Up2U-ն առաջարկում է մի շարք գործիքներ և ծառայություններ, որոնք կարող են օժանդակել ավագ դպրոցներին ու համալսարաններին՝ ապահով և անվտանգ միջավայրում թվային դասավանդման և ուսուցման պրակտիկաների բարելավման գործում: Այս գործիքները դասարանի ներսում և դրանից դուրս հեշտ հաղորդակցվելու լայն հնարավորություններ են ստեղծում՝ բարելավելով փոխազդեցությունը և տրամադրելով նոր եղանակներ՝ թվային դարաշրջանում գիտելիքներ ձեռք բերելու համար: Նախագիծը համակարգում է հետազոտական և կրթական համայնքի համաեվրոպական տվյալների GÉANT ցանցը:
Աշխարհով մեկ հազարավոր դպրոցներ կշարունակեն փակ մնալ հաջորդ շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում՝ COVID-19 համավարակի պատճառով: Golabz հարթակն առաջարկում է STEM առարկաների դասավանդման առցանց միջավայր (STEM-ը նշանակում է՝ գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա): Հարթակն ու դրա բոլոր գործիքները (այդ թվում՝ պրեմիում լաբորատորիաները) հասանելի են անվճար կարգով:
GoLabs նախաձեռնությունն ի սկզբանե ստեղծվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորված FP7 ծրագրի կողմից, այնուհետև կատարելագործվել և ընդլայնվել է «Հորիզոն 2020» ծրագրի ներքո ֆինանսավորվող Next-Lab նախագծի շրջանակներում: Երկու նախագծերն էլ համակարգվել են Նիդերլանդներում Տվենտեի համալսարանի կողմից: Դրանց շրջանակներում ստեղծվել է «Golabz» կոչվող համատեղ և հեղինակային հարթակը՝ առցանց լաբորատորիաների մեծ հավաքածուով: Այստեղ ուսանողները կարող են փորձարկել STEM առարկաներ ուսուցանող անհատական հավելվածներ, իսկ ուսուցիչները կարող են փորձարկել ինտերակտիվ քննական ծրագրեր, մեկտեղել լաբորատորիաներն ու հավելվածները քննական ուսումնական տարածություններում, որոնցով հնարավոր է կիսվել ուսանողների և գործընկերների հետ: